«Սիքստինյան Տիրամայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (14)
չ կետադրական, փոխարինվեց: ն ։ → ն։, ։Մ → ։ Մ
Տող 13.
Չափերով շատ մեծ (256 x 196 սմ) այս կտավը ստեղծվել է Ռաֆայելի կողմից Յուլի II պապի պատվերով Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար։ Կա ենթադրություն, որ նկարը ստեղծվել է 1512—1513թթ.-ին Լոմբարդիա ներխուժած ֆրանսիացիների նկատմամբ հաղթանակ տանելու առթիվ, ինչ արդյունքում Պյաչենցը մտավ Պապական շրջան։
XVI դարի սկզբի համար բավականին անսովոր է, որ որպես նկարի նյութ ծառայել է ոչ թե տախտակը, այլ կտավը։ Դա կարող է վկայել այն մասին, որ կտավը նախատեսվել է օգտագործվելու որպես խաչադրոշ
XVIII դարում տարածվեց մի լեգենդ (պատմական փաստաթղերով չհաստատված), իբր Յուլի II-ը պատվիրել է Ռաֆայելի կտավը դամբարանի համար, և որ որպես տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար` ինքը` պապ Յուլին և սուրբ Վառվառայի համար` նրա զարմուհին` Ջուլիա Օրսինին ։Օրսինին։
Միևնույն ժամանակ կերպարի ստեղծումը Պյաչենցի եկեղեցու համար ցույց է տալիս, որ որպես նրա հովանավորողներ միշտ համարվել են սուրբ Սիքստը և Վառվառան` պատկերված այդ կտավի վրա. Կերպարը հաջողությամբ համադրվում էր Պյաչենցի եկեղեցու կնքամանի կենտրոնական մասի հետ, որտեղ ծառայում էր որպես բացակայող պատուհանի ինքնատիպ փոխարինող։
 
== Համաշխարհային փառքը ==
Գավառական Պյաչենցի վանքերից մեկում կորած նկարը քիչ էր հայտնի մինչև XVIII դարի կեսը, երբ սաքսոնյան կյուրի Ավգուստ III-ը երկամյա բանակցություններից հետո Բենեդիկտ XIV-ից ստացավ թույլտվություն դուրս բերել այն Դրեզդեն։ Մինչ այդ Ավգուստի դեսպանները փորձում էին բանակցել Ռաֆայելի ավելի հայտնի ստեղծագործությունների գնման համար, որոնք գտնվում էին հենց Հռոմում։ Սուրբ Սիստոյի տաճարում մնաց Ջուզեպպե Նոգարիի կատարած «Սիքստինյան Տիրամոր» պատճեն։Միպատճեն։ Մի քանի տասնամյակներ անց, Գյոթեի և Վինկելմանի խանդավառված արձագանքների հրատարակումից հետո, նոր ձեռքբերումը գրավեց Դրեզդենյան հավաքածուի Կորեջոյի «Սուրբ գիշեր» գլխավոր գլուխգործոցի տեղը։
Քանի որ ռուս ճանապարհորդները սկսեցին իրենց մեծ տուրը հենց Դրեզդենից, «Սիքստինյան Տիրամայրը» դարձավ նրանց համար առաջին հանդիպումը իտալական արվեստի բարձունքների հետ, հետևաբար XIX դարում Ռուսաստանում ստացավ խլացուցիչ ճանաչում` գերազանցող Ռաֆայելի բոլոր այլ մադոննաները։ Նրա մասին գրում էին Եվրոպայի գեղարվեստական կողմնորոշում ունեցող գրեթե բոլոր ռուս ճանապարհորդները` Ն.Մ. Կարամզին, Վ.Ա. Ժուկովսկի, Վ. Կյուխելբեկեր («Աստվածային արարում»), Ա.Ա. բեստուժև («Սա Տիրամայրը չէ, սա Ռաֆայելի հավատն է»), Կ. Բրյուլով, Վ. Բելինսկի («Խիստ դասական ֆիգուրա և փոքր ինչ ոչ ռոմանտիկ»), Ա.Ի. Գերցեն, Ա.Ֆետ, Լ.Ն. Տոլստոյ, Ի.Գոնչարով, Ի.Ռեպին, Ֆ.Մ. Դոստոևսկի։ Մի քանի անգամ դրա մասին հիշատակում է Ա.Ս. Պուշկինը` առանց տեսնելու այն։
Հայրենական Մեծ պատերազմից հետո նկարը պահպանվում էր Պուշկինի թանգարանի ֆոնդում, որից հետո 1955թ-ին ողջ դրեզդենյան հավաքածուի հետ միասին այն վերադարձվեց ԳԴՀ-ի իշխանությանը։