«Տեսական ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
 
Սակայն տեսական ֆիզիկայի հիմնական խնդիրը մնում է, առաջին, ֆիզիկական երևույթների որևէ տիրույթներում կառավարող բնության առավել ընդհանուր օրենքները բացահայտելը և ըմբռնելը, և երկրորդ, այդ օրենքներից ելնելով, իրականության մեջ ֆիզիկական համակարգերի սպասվող վարքը նկարագրելը։ Ի տարբերություն մյուս բնական գիտությունների, տեսական ֆիզիկայի գրեթե յուրօրինակ առանձնահատկությունը դեռևս անհայտ ֆիզիկական երևույթները կանխատեսելը և չափումների ճիշտ արդյունքներ ստանալն է։
 
== Ֆիզիկական տեսություն ==
Տեսական ֆիզիկայի արդյունքը ֆիզիկական տեսություններն են։ Քանի որ տեսական ֆիզիկան աշխատում է հենց մաթեմատիկական մոդելներով, խիստ կարևոր պահանջ է ավարտուն ֆիզիկական տեսության՝ մաթեմատիկորեն հակասական չլինելը։ Տեսական ֆիզիկան մաթեմատիկայից տարբերակող երկրորդ պատադիր հատկանիշը տեսության ներսում բնության վարքի համար կանխատեսումներ ստանալու հնարավորությունն է այս կամ այն պայմանների դեպքում, և, եթե արդեն հայտնի է գիտափորձի արդյունքը, փորձնական տվյանլերի հետ համաձայնվելը։
 
Վերը գրվածը թույլ է տալիս կազմել ֆիզիկական տեսության ընդհանուր կառուցվածքը։ Այն պետք է ներառի՝
* այն երևույթների շրջանակի նկարագրությունը, որոնց համար կառուցվում է մեթեմատիկական մոդելը,
* մաթեմատիկական մոդելը որոշարկող աքսիոմները,
* մաթեմատիկական մոդելներին (կամ գոնե դրանց մի մասին) դիտարկվող ֆիզիկական օբյեկտներ համադրող աքսիոմները,
* մաթեմատիկական աքսիոմների անմիջական հետևանքները և նրանց համարժեքները իրական աշխարհում, որոնք մեկնաբանվում են որպես տեսության կանխատեսումներ։
 
Սրանից պարզ է դառնում, որ անիմաստ են «իսկ եթե սխա՞լ է հարաբերականության տեսությունը» տիպի պնդումները։ [[հարաբերականության տեսություն|Հարաբերականության տեսությունը]] արդեն իսկ հավաստի է՝ որպես անհրաժեշտ պայմաններին բավարարող ֆիզիկական տեսություն։ Եթե պարզվի, որ նրա որոշ կանխատեսումներ չեն համապատասխանում փորձնական արդյունքներին, նշանակում է, որ տեսությունն այդ երևույթների համար իրականության մեջ կիրառելի չէ։ Անհրաժեշտ կլինի փնտրել նոտ տեսություն, և կարող է պատահել, որ հարաբերականության տեսությունը լինի այդ նոր տեսության սահմանային դեպքը։
Սկզբունքորեն հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ միևնույն շրջանակի երևույթի համար կան մի քանի տարբեր ֆիզիկական տեսություններ, որոնք հանգում են նման կամ համընկնող կանխատեսումների։ Գիտության պատմությունը ցույց է տալիս, որ նման իրադրությունը սովորաբար ժամանակավոր է․ վաղ թե ուշ տեսություններից մեկը ավելի ադեկվատ է ներկայանում կամ պարզվում է, որ երկուսն էլ համարժեք են։
 
== Հայաստանում ==