«Մաշկ»–ի խմբագրումների տարբերություն

 
Ենթամաշկային ճարպաբջջանքը կազմված է շարակցական հյուսվածքի (կոլագենային, էլաստիկ և ռետիկուլյար) թելերի փուխր ցանցից, որի ներսում տեղակայված են ճարպի մեծ կաթիլներ պարունակող խոշոր ճարպային բջիջներ։ Հիպոդերմայի հաստությունը տատանվում է 2 մմ-ից (գանգաթաղի վրա) մինչև 10 սմ և ավելի (հետույք) սահմաններում։ Այն ավելի հաստ է վերջույթների թիկնային և տարածիչ մակերեսներին, բարակ՝ փորային և ծալիչ մակերեսներին։ Որոշ տեղերում (կոպեր, ենթաեղնգային թիթեղիկներ, մեծ և փոքր ամոթաշրթեր և այլն) այն ընդհանրապես բացակայում է։
 
==Մաշկի խնամքը ==
{{անաղբյուր}}
{{վիքիֆիկացում}}
 
Առողջ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել, ուստի խնամքի գլխավոր միջոցը այն լվանալն է, որով մաշկի մակերեսից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը` դրա մեջ պարունակվող աղերով, վերնամաշկի եղջերացած թեփուկները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում այն կեղտոտող տարբեր նյութեր: Պետք է լողանալ շաբաթը գոնե 1-2 անգամ, տաք ջրով (36-38ºC), օճառով և սպունգով: Եթե լոգանքի ջուրը կոշտ է, գրգռում է մաշկը (հաճախ` երեխաներինը), ապա փափկացնելու համար կարելի է ավելացնել ցորենի թեփի եփուկ (250-1000 գ թեփը 30 րոպե եփել 4-6 լ ջրում, եփուկը քամել և լցնել լոգնոցի մեջ), բորակ (բորաքս` 2-3 ճաշի գդալ) կամ երիցուկի, կատվալեզվի, լորենու ծաղիկների թուրմ (բույսերը թանզիֆե տոպրակով իջեցնել ջրի մեջ): Երեխաներին օճառով լողացնելուց հետո օգտակար է ցողել նշված միջոցներով փափկացրած ջրով: Խորհուրդ չի տրվում լողանալ տնտեսական օճառով, այն գրգռում և չորացնում է մաշկը: Կոփման նպատակով, շաբաթը 2 անգամ պետք է ընդունել սառը ցնցուղ կամ լոգանք, ջրին ավելացնելով փշատերևի մզվածք կամ ծովի աղ: Առավոտյան լիցքային վարժություններից հետո մարմինը հարկավոր է շփել սառը ջրով թրջած խավոտ սրբիչով, իսկ ամռանն ավելի լավ է սառը լոգանք ընդունել: Պարանոցի, անութային փոսերի, կաթնագեղձերի տակի մաշկը և շեքը լվանում են ամեն օր: Փոշոտ կամ ֆիզիկական ծանր աշխատանք պահանջող արտադրությունում աշխատողներին հարկավոր է հերթափոխն ավարտելուց հետո տաք ցնցուղ ընդունել: Մաշկը չորանալուց պաշտպանելու համար օգտագործում են ճարպոտ օճառներ: Շփաբորբից խուսափելու նպատակով գեր մարդկանց խորհուրդ է տրվում մաշկածալքերին նախապես եռացրած և սառեցրած բուսական յուղ կամ ճարպային դիմափոշի քսել: Դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի մաշկի և մաշկածալքերի խնամքի համար խորհուրդ է տրվում լվանալուց հետո մաշկի հարդարման միջոցներ օգտագործել:Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները (ռեցեպտորներ) և մաշկի բաղադրիչները` ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:
 
== Կաթնասունների մաշկ ==
3098

edits