«Բանջարաբուծությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
ՀՀ-ում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են [[լոլիկ]]ը, [[վարունգ]]ը, [[կաղամբ]]ը, [[սեխ]]ը, [[սմբուկ]]ը, [[բողկ]]ը, [[գազար]]ը, [[սխտոր]]ը, [[ծնեբեկ]]ը, [[սպանախ]]ը, [[տաքդեղ]]ը, [[լոբի]]ն, [[ծաղկակաղամբ]]ը, [[շաղգամ]]ը, տերևաբանջարներից՝ [[թարխուն]]ը, [[մաղադանոս]]ը, [[համեմ]]ը, [[ռեհան]]ը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ [[ձմերուկ]]ը, սեխը, [[դդում]]ը, [[դդմիկ]]ը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։
[[Պատկեր:Marketvegetables.jpg|250px|մինի|Հայաստանի բարքները]]
 
Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ [[2011]] թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար [[Հեկտար|հա]] էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։