«Բանջարաբուծությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ [[2011]] թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար [[Հեկտար|հա]] էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։
 
 
Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե թարմ, և թե վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից: Դրանցիցն են` կաղամբազգիներից` բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից` տարբեր ձևերի և գույների հազարները:
 
2005-2007թթ. ընթացքում զգալիորեն ավելացել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, սակայն 2008թ. բանջարեղենի գրեթե բոլոր տեսակների ցանքատարածությունների թեթևակի նվազում արձանագրվեց, բացի գազարից (որի տարածքները մնացին անփոփոխ) և սխտորից (40 հա-ով ավելի բերք հավաքվեց): Ամենաշատ արտադրվող տեսակը լոլիկն է (զբաղեցնում է բանջարեղենի ընդհանուր ցանքատարածությունների 25-30%-ը): Սմբուկը, տաքդեղը և կանաչեղենի տարբեր տեսակները զբաղեցնում են բանջարեղենի ընդհանուր տարածքի 24-28%-ը, իսկ կաղամբը և վարունգը` համապատասխանաբար 15-16% և 9-11%-ը:
Ցանքատարածությունների ընդլայնման և բերքատվության բարձրացման շնորհիվ ավելացել է բանջարեղենի համախառն բերքը: 2005-2009թթ. ընթացքում լոլիկի բերքատվությունն ավելացել է հեկտարի հաշվով 6.8 տոննայով: Վարունգի և կաղամբի դեպքում աճը կազմել է 5 և 4.6 տոննա: Բերքատվության առավել ակնհայտ ավելացում է արձանագրվել գազարի դեպքում` 9.2 տոննա հեկտարի հաշվարկով: