Content deleted Content added
Տող 85.
::Թաթո՛ւլ, Ջեոին, Հայկին և ինձ ձեր նշած հիմնավորումները չհամոզեցին (արդեն ասել եմ` կոնսենսուս չլինելու դեպքում ինչ ենք անում): Հիմա բացատրեմ՝ ինչու ''ինձ'' չհամոզեցին․ «․․․․․․Կարեն Հեքիմյանը․․․․․․մեծ ավանդ ունի Հայաստանը իրավական պետություն դարձնելու, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, քաղաքացուն անկարողության բարդույթից ձերբազատելու, Հայաստանում իրական հավասարություն հաստատելու գործերում․․․․․․․» իրո՞ք, իսկ ինչպե՞ս եք չափել մեծն ու փոքրը: Եվ Դուք սա համարում եք հիմնավորո՞ւմ: Վիքիպեդիայում գրում ենք ոչ թե լավ մարդկանց կամ իմ ու Ձեր կարծիքով «մեծ ներդրում ունեցողների» մասին, այլ այն մարդկանց մասին, ովքեր զբաղեցրել են ինչ-ինչ պաշտոններ, ստացել են ինչ-ինչ կոչումներ, շքանշաններ, մեդալներ․․․․:--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 15:52, 23 Մայիսի 2015 (UTC)
:::Հարգելի [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] և [[User:GeoO|Ջեօ]], այո, իրոք մեծ ավանդ ունի: Նա ՀՀ պատմության մեջ առաջինն է դատական գործընթացների մեջ մտել ոստիկանության, հարկայինի, ՄԻՊ-ի ապօրինությունների դեմ և շատ դեպքերում հաջողության հասել: Ինչպես նաև՝ հաջողությամբ պայքարել է հարյուրավոր մարդկանց իրավունքների համար, ինչի արդյունքում պետական այդ կառույցները համեմատաբար բարեփոխվել են (քի՞չ է): Նրա տևական քննադատությունից հետո Արծվաշենից գաղթածների համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով և օգնություն է տրամադրվել գրեթե մոռացված գաղթականներին, իսկ պաշտոնական քարտեզների վրա կրկին գծվել է Արծվաշենը որպես ՀՀ տարածք (հե՞չ): Նրա կողմից Լիտվայի դեսպանատան գործունեության քննադատության արդյունքում Լիտվայի դեսպանատունը այլևս չի ոտնահարում ՀՀ քաղաքացու իրավունքները, ՀՀ քաղաքացու անձնագիրը չի նետում գետնին, խոսում է հայերեն՝ ռուսերենի փոխարեն: Ինչպես նաև՝ քննադատությունից հետո բարձրաձած աղմուկից հետո ՀՀ-ն մի քանի նոտա է հղել Լիտվային, իսկ Լիտվան ստեղծել է Արցախ-Լիտվա պատգամավորական բարեկամության խումբ (դատարկ բան է, չէ՞): Նրա պայքարի արդյունքում ՄԻՊ-ը միայն փոստատարի դեր չի կատարում, այլ հնարավորինս փորձում է իր գործառույթը կատարել: Ձեր կողմից մեդալի կամ շքանշանի առկայությանը տուրք տալը կարող է սխալ տեղ տանել: Ճիշտ կլինի առաջնորդվել քաղաքացիական, հասարակական ևարժեքներով, և գրել նաև նրանց մասին, ովքեր այսօր նպաստում են իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը, և ակնհայտ հաջողություններ են արձանագրում: Իսկ ավանդի մեծն ու փոքրը իրոք չափվում են միավորով և համեմատելի են: Եթե ունեք իրավապաշտպան և հասարակական գործունեության արդյունավետության միավոր կամ չափանիշ, ապա կարող եք գնահատել և արժևորել: Այնպես որ Դուք «Կարեն Հեքիմյան» հոդվածը ջնջել եք առանց հիմնավոր պատճառաբանության: Ուստի կրկին հորդորում եմ Ձեզ վերականգնել այն: [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 12:23, 25 Մայիսի 2015 (UTC)
::::Հարգելի [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] և [[User:GeoO|Ջեօ]], Ձեր լռությունն ընդունում եմ որպես համաձայնության նշան: Եթե կորցրել եք ջնջված տեքստը, ապա առաջիկայում կփորձեմ Վիքիպեդիայում վերստեղծել «Կարեն Հեքիմյան» հոդվածը: Շնորհակալություն: [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 10:25, 27 Մայիսի 2015 (UTC)