«Բանջարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բանջարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում ''', Բանջարաբուծությունը '''Հայաստանում''', գյ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բանջարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում ''',
Բանջարաբուծությունը '''Հայաստանում''', բանջարաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկըմեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ: Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ:
Այստեղ աճող հիմնական տեսակներն են`
* [[Լոլիկ]],
Տող 15.
* [[թարխուն]], և այլն:
Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե թարմ, և թե վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից: Դրանցիցն են` կաղամբազգիներից` բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից` տարբեր ձևերի և գույների հազարները:
2005-2007թթ. ընթացքում զգալիորեն ավելացել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, սակայն 2008թ. բանջարեղենի գրեթե բոլոր տեսակների ցանքատարածությունների թեթևակի նվազում արձանագրվեց, բացի գազարից (որի տարածքները մնացին անփոփոխ) և սխտորից (40 հա-ով ավելի բերք հավաքվեց): Ամենաշատ արտադրվող տեսակը լոլիկն է (զբաղեցնում է բանջարեղենի ընդհանուր ցանքատարածությունների 25-30%-ը): Սմբուկը, տաքդեղը և կանաչեղենի տարբեր տեսակները զբաղեցնում են բանջարեղենի ընդհանուր տարածքի 24-28%-ը, իսկ կաղամբը և վարունգը` համապատասխանաբար 15-16% և 9-11%-ը:
== Աղբյուրներ ==
* [http://armstat.am «2009թ. գյուղատնտեսական մշակաբույսերի տակ դրված հողատարածքները և համախառն բերքը», Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 12 մարտի, 2010թ., առցանց տարբերակն առկա է կայքում]
* «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-հունիս», Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 21 օգոստոսի, 2010թ.,