«Տրիկոտաժ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական
չ (կետադրական)
'''Տրիկոտաժ''', հյուսած [[կտավ]] կամ տեքստիլային արտադրանք, որը ստացվում է մեկ կամ մի քանի թելերից կազմված [[օղակ]]ների փոխհյուսմամբ։ Տրիկոտաժ գործում են [[ձեռք]]ով և տարիկոաաժի [[Մեքենա|մեքենաներմեքենա]]ով։ներով։ Ի տարբերություն մյուս տեքստիլային արտադրանքների օժտված է բարձր ձգելիությամբ, [[Էլաստիկություն|էլաստիկությամբ]], փափկությամբ, ծակոտկենությամբ, ցածր ճմրթվելիությամբ, գեղեցիկ տեսքով, օգտագործման հարմարավետությամբ և այլն։ Տրիկոտաժ հիմնականում կիրառում են [[հագուստ]]ի պատրաստման համար, ինչպես նաև արհեստական [[Կաշի|կաշվի]] և [[Մորթի|մորթու]], [[կոշիկ]]ի, բժշկական և տեխնոլոգիական արտադրանքների արտադրության մեջ։
 
[[Պատկեր:Trikot.jpg|250px|մինի|աջից]]
 
== Հիմնական բնութագրերը և հատկությունները ==
Տրիկոտաժի կառուցվածքը պայմանավորված է [[հյուսվածք]]ով և հյուսվածքի օղակների երկրաչափական պարամետրերով, թելերի գծային [[Խտություն|խտությամբ]], թելի կառուցվածքով և այլն։ Տրիկոտաժի որակը որոշվում է մակերևութային խտությամբ, օղակային սյուների ուղղությամբ միավոր [[Երկարություն|երկարության]] օղակների թվով և օղակային շարքերով, ինչպես նաև մեխանիկական և ֆիզիկական հատկություններով։
 
[[Պատկեր:Warp knitting stitches.png|250px|մինի|աջից]]
 
== Մակերևութային խտություն ==
Կախված է կառուցվածքից ու հարդարումից և բնութագրում է նյութատարությունը, անուղղակիորեն նաև հաստությունը։ Տրիկոտաժի մեխանիկական հատկությունների գնահատման ժամանակ որոշում են ձգելիությունը, առաձգականությունը, էլաստիկությունը, խզման ամրությունը, տրորումը, եզրերի ոլորվածությունը, օղակների արձակվելը և այլն։
 
[[Պատկեր:Raschel lace.jpg|250px|մինի|ձախից]]
 
== Զգելիություն ==
Կախված է հյուսվածքի տեսակից և օղակների կառուցվածքից, առավել մեծ չափերով ձգվում է լայնահյուսվածքային, ավելի քիչ՝ հենքահյուսվածքային տրիկոտաժը։ Զգելիությունի առաձգականությունը և էլաստիկությունը շահագործման ժամանակ նպաստում են տրիկոտաժե արտադրանքի ձևի պահպանմանը և հիմնականում պայմանավորված է [[հումք]]ի տեսակով և հյուսվածքով։
 
[[Պատկեր:Tricot.png|250px|մինի|աջից]]
 
== Ոլորվածության մեծություն ==
Կախված է թելի առաձգականությունից և գծային խտությունից։ Տրիկոտաժե արտադրանքների մաշումը երբեմն արագանում է շահագործման և լվացման ժամանակ արտադրանքի չափսերի և ձևի անբավարար կայունության պատճառով։ Տրկոտաժի ձևակայունությունը կարելի է ապահովել [[հյուսվածք]]ի բարձր խտությամբ, քիմիական կայունացմամբ և այլն։
 
[[Պատկեր:Satin.jpg|250px|մինի|աջից]]
 
== Հիգենիա ==
Տրիկոտաժե արտադրանքի հիգիենիկության գնահատման ժամանակ սովորաբար որոշվում են ֆիզիկական հատկությունները, հիգրոսկոպիկություն, օդա, ջրա և գոլորշաթափանցելիություն, էլեկտրականանալու հատկություն, ջերմապաշտպանություն և այլն։
 
== Հիգրոսկոպիկություն ==
Կախված է մանրաթելի բնույթից։ Օղակային կառուցվածքի շնորհիվ տրիկոտաժի [[օդ]]ա, [[Ջուր|ջրա]] և խոնավաթափանցությունն ավելի բարձր է, քան գործվածքներինը։ Փոփոխելով օգտագործվող թելերի կառուցվածքը և հյուսվածքի խտությունը՝ կարելի է ստանալ տարբեր թափանցելիության տրիկոտաժ։
 
[[Պատկեր:Warp knitting with dog head.jpg|250px|մինի|ձախից]]
== Տրիկոտաժի էլեկտրականանալը ==
Կախված է տրիկոտաժի թելքային կազմից։ Այն փոքրացնելու համար տրիկոտաժը մշակում են քիմիական պրեպարատներով՝ անտիստատիկներով։ [[ԽՍՀՄ]]–ում տրիկոտաժը ատեստավորվում է որակի 2 կարգով՝ բարձր և առաջին։
 
 
{{ՀՍՀ}}
286 077

edits