Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Դպրոցական տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը։ Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ։ Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ։
== Բուժում ==
[[Պատկեր:Streptococcus mutans 01.jpg|thumb|220px|[[Streptococcus mutans|Str. mutans]], բակտերիաների գաղութը, որն առաջացնում է կարիեսոսկրափուտը]]
Բուժում է [[ստոմատոլոգ]]ը։ Այն հարկավոր է սկսել որքան հնարավոր է արագ, մինչև ոսկրափուտային խոռոչի առաջացումը. կարելի է ժամանակին հայտնաբերել կանխարգելիչ զննումներով։ Բուժում են՝ ատամի ոսկրափուտային խոռոչը հատուկ մշակելով և ատամնալիցք անելով։ Կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության շրջանում, անհրաժեշտ է կանխել և ժամանակին բուժել հղի կնոջ հիվանդությունները, սնունդն ապահովել անհրաժեշտ քանակությամբ [[սպիտակուցներո]]վ, [[ճարպեր]]ով, [[ածխաջրեր]]ով, [[վիտամիններ]]ով և [[հանքային աղեր]]ով՝ հատկապես կալցիումով և ֆոսֆորով, որոնք ծախսվում են պտղի կմախքի կառուցման վրա և կարևոր են հղի կնոջ օրգանիզմում նյութափոխանակության համար։ Այս բոլորը խիստ կարևոր են ատամների ճիշտ սաղմնավորման և հետագա ձևավորման համար։ Զանգվածային կանխարգելման հիմնական ձևը արտադրությունում աշխատող մարդկանց որոշակի խմբերի, դպրոցական, մանկապարտեզի երեխաների, հղի կանանց բերանի խոռոչի հիվանդությունների բուժումն է։ Բերանի խոռոչի բուժումը բնակչության դիսպանսերացման բաժիններից է։
 
Անանուն մասնակից