«Ուսուլիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 10.
Կրոնական լարված մտորումների և խմբավորումների արագ զարգացման երկրորդ փուլը սկսվեց 15-րդ դարում։ Այս ընթացքում կիսամահիկի լայնությամբ, որը ձգվում է հարավ-արևմտյան Իրանից և արևելյան Իրաքից մինչև հյուսիս-արևմտյան Իրան և արևելյան Անատոլիա և ընդհուպ մինչև հյուսիսային Սիրիա կար կրոնական աշխուժության խմորումը, որոնցից շատերը պետք է նկարագրվեն ուղղափառ շիաների կողմից որպես « ծայրահեղականներ»՝ Ղուլու՝ Ալիի դերի չափազանցման պատճառով։ Բայց խմբերից շատերը հարգում էին բոլոր 12 իմամներին։ Այս կրոնական ակտիվությունը ներառում է Մուշաշաներին, որոնք բնակվում են Իրանի հարավ-արևմուտքում, Կարա-կոյունլուների կրոնական գաղափարները, նոր ծագող Սաֆավիան շարժումը Արդեբիլում, Բեկտթաշիների ուղղությունը արևելյան Անատոլիայում և Ալավիները՝ նուսայրիները հյուսիսային Սիրիայում։ Այս շարժումներից որոշները՝ Մուշաշան և Սաֆավին, ներթափանցել են ուղղափառ 12-ական շիականություն և ազդել են նրա վրա։ Բայց մյուսները բաժանվել են առանձին կրոնական շարժումների՝ ալավիներ կամ նուսայրիներ, Ահլ-ի-հակ խմբերը և Բեկթաշիներ։
 
Իսնաաշարիականները կամ 12-ականները շիականության ամենամեծ խումբն է այսօր աշխարհում։ 12-ականների մեծամասնությունը պատկանում է ուսուլիների դպրոցին։ Այնուամենայնիվ կան քիչ թվով 12-ականներ, որոնք պատկանում են ախբարիների և շեյխիների դպրոցներին։
 
== Համեմատություն ախբարիների հետ ==
 
Ախբարիների դպրոցը ներկայացրել է 12-ական շիականության գաղափարական հոսանքը նրա ամենավաղ օրերից առաջինը հանդես եկավ որպես առանձին շարժում սկսած Մոլլա Մուհամմադ Ամին Աստարաբադիի գրություններից։ Այն մեծ ազդեցություն ունեցավ ուշ Սաֆավիների և հետ-սաֆավիյան շրջանում, բայց անկում ապրեց Ուսդուլի մուջթահիդների կողմից Քաջարիների դարաշրջանի սկզբում։ Ըստ էության Ախբարիների շարժումը ժխտումն էր այն ամբողջ ռացիոնալիստական սկզբունքների որոնց վրա իջթիհադը և ամբողջ շիա իրավական համակարգը հենվում էր։ Որոշ ախբարիներ ավելի հեռու գնացին և ժխտեցին շիական գաղափարախոսությունների մութազիլիական կամ ռացիոնալիստական հիմքերը նույնպես։ Գործնականորեն սա նշանակում էր շարժում սունի իրավական համակարգի սկզբունքների դեմ՝ իմամներով, ովքեր իրենց վրա էին վերցնում սուննի իրավական դպրոցների հիմնադիրների դերը, և նույնիսկ Աշարիների դերի դեմ աստվածաբանության մեջ։ Այլ խոսքերով երբ դա հաջողվում էր այն ավելի մոտ էր բերում շիաներին սուննիականությանը և հետաքրքիր է նշել, որ [[Նադիր շահ]]ի փորձը Շիականությունը դարձնել սուննիական իրավական հինգերորդ դպրոց համընկավ այն ժամանակաշրջանի հետ և ախբարիները իրենց ազդեցության բարձրակետում էին։ Հեռանալով Ուսուլիների ռացիոնալիստական հիմքերից Ախբարիների մեծ մասը հարեցին գիտելիքի ոչ ռացիոնալիստական ուղուն ինչպես օրինակ Քաշֆը՝ գիտելիքի ներըմբռնողական բացահայտումը և Թաքնված գիտելիքները։
 
=== Իրավունքի և ուսմունքների աղբյուրներ ===