«Կացուշիքա Հոքուսայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (6)
Տող 25.
== Կենսագրություն ==
=== Կյանքի արշալույսը ===
 
Հոքուսայի ծննդյան ստույգ օրը հայտնի չէ, բայց սովորաբար ընդունում են, որ նկարիչը ծնվել է Հորեքի ժամանակաշրջանի 10-րդ տարվա 9-րդ մասի 23-րդ օրը, որը համապատասխանում է 1760 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ծննդավայրը Էդոն էր՝ Ճապոնիայի նախկին մայրաղաքը։ Իսկական անունը Տոկիտարո է։ Ասվում է, որ նկարչի հայրը շոգունի համար հայելիներ պատրաստող Նաքաջիմա Իսեն է։ Հոքուսայի երբևէ չի հավակնել հոր ժառանգորդը լինելուն, այնպես որ բացառված չէ, որ մայրը քոնուբինա՝ հարճ էր։ Անվանի Հոքուսայագետ Նարաձակի Մունեշիգեի կարծիքով, Իսեն տղայի խորթ հայրն էր, իսկականը՝ հասարակ գյուղացի Կավամուրան, ով որդուն 4-5 տարեկանում հանձնել էր հայելագործ վարպետին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Հոքուսայի ընտանիքը ծայրահեղ աղքատ էր ու հնարավորություն չուներ իր բոլոր երեխաներին խնամելու։ Նաև կարելի է ենթադրել, որ Հոքուսայը ծնողների ավագ որդին չէր, քանի որ ավագ երեխաներին ուրիշ ընտանիքների դաստիարակության չէին հանձնում։
 
Տող 34 ⟶ 33՝
1770 թվականին, 12 տարեկանում հայրը Հոքուսային ուղարկում է Յոքոմոչո շրջանի գրախանութում աշխատելու։ Այս շրջանում Հոքուսայը կրում է Տեցուձո անունը։ Հավանաբար հենց այստեղ է Հոքուսայը գրագիտություն ու չինարեն սովորում։
 
Շուտով՝ 14 տարեկանում, նա դառնում է Նակայամա Տեցուսոնի՝ հայտնի փորագրող-փայտագործի աշակերտը, ում մոտ սովորում ու աշխատում է մինչև 18 տարեկանը։ Սա տարածված երևույթ էր, քանի որ փայտի վրա փորագրված գրքերի ընթերցանությունը միջին ու բարձր խավի ներկայացուցիչների սիրելի զբաղմունքներից էր։ 18-րդ դարի վերջին տասնամյակները ամբողջ Ճապոնիայի համար մշակույթի ծաղկման տարիներ էին։ Թատրոն, կերպարվեստ, գրականություն նոր մեթոդներ են ներմուծվում ու նոր ոճեր մշակվում։ Բեկումնային փուլ է սկսվում տպագրության մեջ։ Երիտասարդ Հոքուսայը հասարակ դիտորդ չէր. նա սկսում է փորագրություն սովորել։ Փայտագրությունը մի նոր մակարդակի վրա է բարձրանում, ինչպես տեխնիկական, այնպես էլ գեղարվեստական իմաստով։ Բայց փորագրող-վարպետի աշխատանքը սահմանափակվում էր հասարակ կատարողականությամբ. որպես տեխնիկական կատարող, փայտագործը իարվունքիրավունք չուներ միջամտելու նկարչի ցանկություններին։ Այդպիսով, Հոքուսայը սկսում է ինքնարտահայտման նոր ոլորտ փնտրել՝ սկսում է նկարել ու սեփական գործերով փորագրոթյուններ կատարել։
 
1776 թվականին, 18 տարեկանում Հոքուսայը տեղափոխվում Կացուքավա Շունշոյի մոտ։ Շունշոն ուքիյո-է ոճի ներկայացուցիչ էր՝ ոճի, որի վարպետը հետագայում կդառնա Հոքուսայը, ու Կացուքավա դպրոցի ղեկավարը։ Ուքիյո-է-ի ներկայացուցիչները հիմնականում պատկերում են պոռնիկների ու կաբուքի թատրոնի հայտնի դերասաններին։
Տող 61 ⟶ 60՝
1975 թվականին լույս են տեսնում Հոքուսայի պատկերազարդումները «Կակա Էդո մուրասակի» բանաստեղծական անտոլոգիայի համար։ Նրա վերջին սուրիմոնոները այնքան մեծ հաջողություն են ունենում, որ հետագայում այլ նկարիչներ սկսեցին կրկնօրինակել նրան։
 
Հենց 1796թ1796 թ-ին էլ նկարիչը սկսեց գործածել իր ամենատարածված կեղծանունը՝ Հոքուսայ։ Այս անվան տակ նա, 1798 թ-ից սկսած, ստորագրում է իր փորագրություններն ու գեղանկարչական աշխատանքները։ Որոշ պատվերներ նա ստորագրում էր Տացումասա կեղծանունով, հումորային վիպակների համար արված նկարազարդումները՝ Տոքիտարո, այլ աշխատանքներ և գրքերի պատկերազարդումներ ստորագրված էին Կակո կամ Սորոբէքու։ 1800 թ-ին, 41 տարեկան հասակում, նկարիչն ինքն իրեն անվանակոչեց Գակէջին Հոքուսայ, ինչը թարգմանվում է մոտավորապես այսպես՝ «Նկարչությունից խենթացած Հոքուսայ»։
 
1800-ական թվականներին Հոքուսայը, զարգացնելով իր ոճը, արդեն ետևում էր թողել դիմանկարները։ Նա նաև ամրապնդել էր իր «Կացուշիքա Հոքուսայ» անունը, որով հայտնի դարձավ, վերափոխելով նախկին անունը իր ծննդավայրի անվան հետ։ Այդ տարի նա հրատարակեց երկու բնանկարների հավաքածու՝ «Արևելյան մայրաքաղաքի տեսարաններ» ու «Էդոյի 8 տեսարան» ու սկսեց աշակերտներ հավաքել։ Ամբողջ կայքնի ընթացքում Հոքուսայը կունենա մոտ 50 աշակերտ։
Տող 73 ⟶ 72՝
1811 թվականին, 51 տարեկանում, Հոքուսայը անվանափոխվեց Տայտո, ու նրա ստեղծագործական կայնքում նոր փուլ սկսվեց. նա ստեղծեց Հոքուսայ Մանգան ու տարբեր էտեհոններ։ Էտեհոնը Ճապոնիա է ներմուծվել 1812 թվականին ու որպես կանոն գումար վաստակելու կամ աշակերտներ հավաքելու միջոց էր։
 
1817 թվականին, հոկտեմբերի 5-ին Հոնգան-ջի Նագոյա Բեցուինում Հոքուսայը ստեղծեց «Մեծն Դարուման» նկարը՝ 18x10.8 մետր ճափումներովչափումներով, որը, ասվում է, ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց։ ՈՒՈւ չնայած օրիգնալը ոչնչացվել է 1945 թվականին, խահպանվելպահպանվել են գովազդային թռուցիկները ու այժմ պահվում են Նագոյաի թանգարանում։
 
1820 թվականին Հոքուսայը ևս մեկ անգամ է փոխում անունը, դառնալով Իիցու։ Այս փոփխությունըփոփոխությունը նույնպես նոր ժամանակշրջանի սկիզբ է խորհրդանշում. ժամանակաշրջանի, երբ նկարիչը ապահովեց իր ճանաչումը ամբողջ Ճապոնիայում։ Բայց, քանի որ Հոքուսայի կայնքի ընթացքում երկիրը մեկուսացված էր աշխարհից, համաշխարհային ճանաչում նկարիչը ստացավ միայն մահվանից հետո։ Հենց 1820-ականներին Հոքուսայը հասավ իր կարիերային գագաթնակետին։ Նրա ամենահայտնի շարքը՝ «Ֆուջի սարի 36 տեսարանը», ինչպես նաև «Ճանապարհորդություն պրովինցիաների ջրվեժներով» ու «Հայտնի կամուրջների անսովոր տեսարանները», վերաբերում են այս ժամանակշրջանին։ Առաջին շարքն այնքան սիրվեց, որ Հոքուսայը նրան ևս 10 փորագրություն ավելացրեց։
 
Այս տարիներին նկարիչը սկսեց նաև շատ մանրամասն, ընգծված դետալներով ծաղիկներ ու թռչուններ նկարել, որոնցից առանձնացվում են «Կակաչներն» ու «Ճուտիկների երամը»։
 
Նույն թվականից սկսվում է Հոքուսայի և նկարիչ Բոկուսէնի մտերմությունը, ինչի արդյունքում էլ 1814 և 1834 թվականներին Նագոյա քաղաքում լույս տեսավ պատկերազարդված ալբոմների «Հոքուսայ մանգա» շարքը, որտեղ առաջին անգամ օգտագործվեց «մանգա» բառը, չնայած անունն իրականում թարգմանվում է «Հոքուսայի նկարներ»։ 1831թ1831 թ-ին լույս տեսավ բնանկարների հայտնի «Ֆուգակու սանջուրոքէյ» (Ֆուձի լեռան 36 տեսարան) շարքը, իսկ 1830-ականների սկզբին Հոքուսայը թողարկեց հայտնի ջրվեժների, կամուրջների, թռչունների և ուրվականների փորագրությունները, այսինքն՝ այն աշխատանքները, որոնցով նա հայտնի է ոչ ճապոնացի գեղավեստասերներին։
 
Նույն թվականին լույս է տեսնում Հոքուսայի գլուխգործոցը՝ «Ֆուգակու հյաքքէյը» (Ֆուջի լեռան 100 տեսարան)։ Իսկ 1835 թ-ին լույս է տեսնում նրա հերթական հանճարեղ աշխատանքը՝ «Հյակունին իշշու ուբա գա էտոկի» («100 բանաստեղծություն նյանիի փոխադրությամբ») փորագրությունների շարքը՝ պատկերազարդումներ «100 բանաստեղծի 100 ստեղծագործություն» անթոլոգիայի համար։ Այս շարքն ընդհատվեց 28 թերթի հրատարակչությունից հետո և այդպես էլ մնաց անավարտ։
 
Հոքուսայի առաջին էսքիզների ու ծաղրանկանրենի հավաքածուն՝ առաջին մանգա-գիրքը, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից համանուն կոմիքս-արվեստի վրա, տպագրվել է 1814 թվականին։ Հաջորդ 12 հատորների տպագրվեցին հետագա 6 տարիներին, ու ներառում էին նաև կենդանիների, աստվածների ու սովորական մարդկանց պատկերներ։ Նրանք հումորային երանգ ունեին ու այդ ժամանակներում շատ տարածված էին։
 
=== Կյանքի մայրամուտը ===
1834 թվականին նկարիչը լքում է Էդոն և մի տարի ապրում է Էդոյից հարավ՝ Միուրա թերակղզում, աշխատավորների թաղամասում՝ Ուրագայի մոտակայքում։ Այդ թվականից սկսվում է Հոքուսայի ստեղծագործական հաջորդ դարաշրջանը՝ նա ստեղծագործում է «Գաքյո Րոջին Մանջի (Արվեստից Խենթացած Ծերունի)» կեղծանվամբ։ Այս ժամանակ ստեղծվեց «Ֆուջի սարի 100 տեսարանը», որը նույնպես նշանակալից բնապատկերների շարք է։
 
Նրան Հոքուսայը այս հավելումն է գրել.