«Մոիսեյ Ուրիցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
 
'''Մոիսեյ Մոլոմոնովի Ուրիցկի''' ([[1873]]-[[1918]]{{ԱԾ}}), Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ։ [[ՌՍԴԲԿ]] անդամ [[1898]] թվականից։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ [[1897]] թվականին ավարտել է [[Կիև]]ի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ [[1890]]-ական թվականների սկզբից եղել է հեղափոխական շարժման մեջ։ [[1899]] թվականին ձերբակալվել և աքսորվել է [[Յակուտիա]]։ ՌՍԴԲԿ II համագումարից ([[1903]]) հետո՝ [[Մենշևիզմ|մենշևիկ]]։ [[Պետերբուրգ]]ում, [[Կրասնոյարսկ]]ում մասնակցել է [[1905]]-[[1907]] թվականների հեղափոխությանը։ [[1906]] թվականին ձերբակալվել և աքսորվել է [[Վոլոգդա]], ապա՝ [[Արխանգելսկի մարզ|Արխանգելսկի նահանգ]]։ [[1914]] թվականին վտարանդվել է։ [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո վերադարձել է [[Պետրոգրադ]], մտել «մեժռայոնցիներ» խմբի մեջ, որոնց հետ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարում ընդունվել է բոլշևիկյան կուսակցության մեջ, համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ [[1917]] թվականի հոկտեմբերյան օրերին եղել է զինված ապստամբությունը ղեկավարող Ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի, I Պետրոգրադի ՌՀԿ անդամ։ Հեղափոխության հաղթանակից հետո աշխատել է արտաքին գործերի մինիստրությունում։ [[1918]] թվականի փետրվարին՝ Հեղափոխության պաշտպանության կոմիտեի անդամ [[Պետրոգրադ]]ում։ [[Բրեստի հաշտություն|Բրեստի հաշտության (1918)]] կնքման հարցում հարել է «ձախ կոմունիստներին»։ Կուսակցության VII համագումարում ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու։ [[1918]] թվականի մարտից [[Պետրոգրադ]]ի արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Սպանվել է էսէռների կողմից։
 
{{ՀՍՀ}}