«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| բնագիր ԱԱՀ = أحمد بن حنبل
| պատկեր = Ահմադ իբն Հանբալ.jpg
| նկարագրում = (իրավագետ, աստվածաբան)
| ծննդյան օր =[[780]] / [[164]] հիջրա
| ծննդավայր = [[Բաղդադ]]
| վախճանի օր = [[855]] / [[241]] հիջրա
| վախճանի վայրը = [[Բաղդադ]]
}}
'''Ահմադ իբն Հանբալ''' ( [[780]] / [[164]] հիջրա – [[855]] / [[241]] հիջրա) ամբողջական անուն՝ {{lang-ar| أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي}}, {{transl|ar|DIN|''Աբու 'Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] [[իրավագետ]] և [[աստվածաբան]], [[սուննի իսլամ]]ի չորս իրավագիտական դպրոցներից մեկի՝ [[հանբալիականություն|հանբալիականության]] հիմնադիր։
 
== Կենսագրություն ==
 
Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը ([[780]]-[[855]]) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է [[Բաղդադ]]ում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր [[Խորասան]]ից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև [[816]] թվականը Ահմադը ուսումնասիրում էր [[հադիսներ]]ը ({{lang-ar|الحديث}}) և [[ֆիկհ]]ը ({{lang-ar|الفقه}}), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և [[Մուհամմադ ալ-Շաֆի|ալ-Շաֆի'ի]]ի հետ։
 
Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվածություն դրսևորեցին նրա հարցում։ [[Ալ-Մութասիմ]]ի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց՝ [[Բաղդադ]]ում ապրելու թույլտվությամբ։ ''Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ երկու խալիֆների դեմ դուրս գալով՝ հրաժարվեց ընդունել [[Ղուրան]]ի ստեղծված լինելու գաղափարը։'' Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը [[սուննի իսլամ|սուննիական]] ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ։ Ահմադի՝ որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան ավանդապաշտների առավել վճռական մասի՝ նրա շուրջ համախմբմանը։
 
== Գործունեություն ==
 
Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆ [[ալ-Մութավաքիլ]]ը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆի ընկերությունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ [[մութազիլիականություն|մութազիլիական]]ների դեմ պայքարում։ Խալիֆի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և [[Բասրա]]յի առավել ակտիվ մութազալիականների ցուցակը՝ մութազալիականների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ [[Բաղդադ]]ում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։
 
Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավորությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ [[9IX-րդ դար]]ի [[20]]-[[40]]-ական թվականների ճգնաժամի արդյունքում հասարակությունում ձևավորված [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ի և նրա հետևորդների առաջին սերունդների ժամանակ:
 
Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ [[Ալլահ]]ին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին [[մուսուլման]]ական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է ({{lang-ar|الإيمان}}՝ իման)։ Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադրություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» ({{lang-ar|بداع}}՝ բիդա') մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնավորում չունեն [[Ղուրան]]ում և [[հադիսներ]]ում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակությունների առաջին երեք սերունդների «միասնական կարծիքով» ({{lang-ar|الإجماع}}՝ [[իջմա]]'), պետք է դատապարտվեն։ Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով։ Մի կողմից նա ճանաչում էր կուրեյշցիների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից՝ հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը։ Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» ({{lang-ar|فطنة}}՝ ֆիտնա) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը։ Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա։
 
== Տես նաև ==
 
* [[Հանբալիական մազհաբ]]
 
== Գրականություն ==
 
* Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991
 
[[Կատեգորիա:Արաբ իրավագետներ]]
[[Կատեգորիա:Արաբ աստվածաբաններ]]
[[Կատեգորիա:780 ծնունդներ]]
[[Կատեգորիա:855 մահեր]]
167 379

edits