«Ներվի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
 
'''Ներվի''', ուկրաինական երաժշտական խումբ, որը նախագծել է [[Եվգենի Միլկովսկի]]ն: Խումբը ակտիվ հանդես է եկել [[Ռուսաստան]]ի և [[Ուկրաինա]]յի քաղաքներում: Խմբի մի քանի կոմպոզոցիաներ օգտագործվել են որպես երիտասարդական սերիալների սաունդթրեքներ, որոնցից են «Ֆիզիկա կամ քիմիա», «Չեմպիոնուհիներ», «Հրեշտակ կամ հրեշ» և այլն:
 
== Պատմություն ==
«Ներվի», երաժշտական խումբ [[Ուկրաինա]]յից: [[2011]] թվականի [[մարտի 5]]-ին խումբը ներկայացրել է «Մարտկոցներ» երգի տեսահոլովակը: [[Ապրիլի 27]]-ին կայացավ խմբի տեսահոլովակի պրեմիերան: Մեկ ամիս անց` [[մայիսի 27]]-ին համացանցում հայտնվում է Եվգենիա Միլկովսկու դեբյուտային ռեժիսորական աշխատանքը, «Ռադիոալիք» երգի տեսահոլովակը: [[Հոկտեմբերի 3]]-ին դուրս եկավ նոր հոլովակը «Հիմար» երգի համար: [[Նոյեմբերի 4]]-ին ներկայացվեց «Ծխում ենք» երգի տեսահոլովակը: [[2011]] թվականի [[դեկտեմբերի 15]]-ին խումբը թողարկեց «Սուրճ-իմ ընկեր» երգի տեսահոլովակը:
 
[[2012]] թվականի սկզբին «Ներվի» խումբը սկսեց [[Ռուսաստան]]ի տարածքում տալ մեծ համերգներ: [[2012]] թվականին խումբը նոմինացվել է ՄՈՒԶ-ԹՎ-ի «Տարվա առաջխաղացում» մրցույթին, սակայն մրցույթը հաղթեց [[Մակս Բարսկի]]ն: [[2012]] թվականի [[օգոստոսի 11]]-ին խմբի պաշտոնական կայքում հայտնվեց հաղորդագրություն. «[[2012]] թվականի [[սեպտեմբեր]]ին սկսվում է մեծ շրջագայություն, որի մեջ կմտնի ավելի քան 90 քաղաք!»: Նաև սեպտեմբերին հայտնի դարձավ այն, որ «Ներվի» խումբը նոմինացվել է MTV Europe Music Awards մրցույթին «ամենալավ ռուսական երաժիշտ» կատեգորիայում, սակայն քվեարկության արդյունքում հաղթեց [[Դիմա Բիլան]]ը:
 
[[Կատեգորիա:Ուկրաինական երաժշտական խմբեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ներվի» էջից