«Ջրամբար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 58 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
{{այլ|Ջրամբար (այլ կիրառումներ)}}
'''Ջրամբար''', արհեստականորեն ստեղծված ջրածավալ, ծառայում է ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործվող ջուրը կուտակելու և պահելու համար։ Ջրամբարը գոյանում է գետի վրա դիմհարային պատվարներ կառուցելով։ Բոլոր ջրամբարների համար բնորոշ են․ պատվարի ուղղությամբ խորությունների աճը, դանդաղ ջրափոխանակությունն ու հոսանքի արագությունը և հիդրոլոգիական ռեժիմի այլ առանձնահատկություններ։ Ջրամբարները՝ ջրային ռեսուրսների բազմակողմանի օգտագործման հիմքն են։ Տարբերում են օրական, շաբաթական, սեզոնային և տարեկան կարգավորման ջրամբարներ։ Ըստ եզրաձևի, ջրափոխանակության [[Ինտենսիվություն|ինտենսիվության]], հետնաբար և հիդրոլոգիական ռեժիմի, ջրամբարները լինում են լճային և գետային։ Ջրամբարներում տարբերում են․ նորմալ դիմհարային մակարդակ (ՆԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը պատվարը կարող է պահպանել երկար ժամանակ, բարձրացված դիմհարային մակարդակ (ԲԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը կարելի է պահպանել կարճ ժամանակ (վարարումը բաց թողնելու ժամանակամիջոցում), մեռյալ ծավալի մակարդակ (ՄԾՄ)՝ նորմալ շահագործման պայմաններում թույլատրելի նվազագույն մակարդակ։ Ջրամբարի բնութագրական մակարդակները և ծավալները [[ԽՍՀՄ]]-ում շահագործվում և նախապատրաստական փուլում են գտնվում մոտ 1000 ջրամբար։ Արտասահմանում ամենամեծ թվով Ջրամբարներ կան [[ԱՄՆ]]-ում, [[Հնդկաստան]]ում, [[Բրազիլիա]]յում, [[Իսպանիա]]յում, [[Մեքսիկա]]յում, [[Կանադա]]յում և այլն։ [[ՀՍՍՀ]]-ի տարածքում գործում են մի շարք ջրամբարներ ([[Ապարանի ջրամբար]], [[Կեչուտի ջրամբար]], [[Մանթաշի ջրամբար]] և այլն), որոնք, հիմնականում, ծառայում են [[ոռոգում|ոռոգման]] և էներգետիկական նպատակների համար։