«Թադևոս Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 48.
Թադևոս Հակոբյանի աշխատությունների ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից: Հիմնական ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը<ref>[http://www.lib.mindiaspora.am/4592.html էլեկտրոնային գրադարան]</ref>: Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. – մ.թ. V դ. սահմաններով)<ref>[http://www.armenianhouse.org/hakobyan-t/index.html Թադևոս Հակոբյան]</ref>:
 
Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ [[Անի]]ին (1985): Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր: Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները: Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից: Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր [[Երևան]]ին: Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը: Առանձնապես ուշագրավ է «[[Երևանի պատմությունը (1500-1800 թթ.)|Երևանի պատմությունը]]» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է:
 
Թադևոս Հակոբյանը [[Հովհաննես Բարսեղյան]]ի և [[Ստեփան Մելիք-Բախշյան]]ի հետ գիտահետազոտական գործունեության շնորհիվ ստեղծել է տեղանունների հինգհատորանոց բառարան («[[Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան]]»)<ref>[http://ah.do.am/mer_masin/nshanavor_demq/hakobyan_tadevos_xachaturi.htm Թադևոս Խաչատուրի Հակոբյան]</ref>: Մինչ այդ՝ 1960 թվականին, լույս էր տեսել [[Ստեփանոս Օրբելյան]]ի մասին իր աշխատությունը, 1966 թվականին՝ [[Սյունիքի թագավորություն]]ը երկը:
 
== Կոչումներ ==