«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ [[Մարտին Հայդեգեր]]ը, [[Կառլ Յասպերս]]ը, Ֆրանսիայում՝ [[Ժան-Պոլ Սարտր]]ը, [[Ալբեր Քամյու]]ն, Ռուսաստանում՝ [[Լև Շեստով]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը և այլն։
 
Էքզիստենցիալիզմը պայմանականորեն բաժանում են ''կրոնական'' (Յասպերս, [[Գաբրիել Մարսել]], Բերդյաև և այլն) և ''աթեիստական'' (Հայդեգեր, Սարտր, Քամյու և այլն) ուղղությունների վրա։ուղղությունների։
 
Էքզիստենցիալիզմի կենտրոնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է։ Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է։ Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից։ Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է։ Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն։