«Կաթնագեղձեր»–ի խմբագրումների տարբերություն

չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.facebook.com/ +https://www.facebook.com/))
 
== Կառուցվածքը ==
[[Պատկեր:Female nipple profile.jpg|200px|մինի|աջից|Կրծքագեղձի պտուկը և պիգմենտացիայի ենթարկված մաշկը պրուկիպտուկի շուրջ` արեոլան]]
Կաթնագեղձերը զույգ սիմետրիկ օրգաններ են։ Տեղակայված են կրծքավանդակի առաջնային պատի կրծոսկրի երկու կողմերում։ Վերին սահմանը 3-րդ [[Կողեր|կողն]] է, միջին սահմանը կրծոսկրի եզրը, ստորին սահմանը 7-րդ կողն է։ Իսկ առաջնային սահմանը միչև 7-րդ կողն է, իսկ առաջնային սահմանը մինչև անութային։ Կաթնագեղձը կենտրոնական մասում առաջացնում է պտուկը, որի վրա կա 12-15 կաթնածորան։ Պտուկը և պտուկի շուրջը պիգմենտավորված է ([[արեոլա]]), որը ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակ։ Սեռահասուն կնոջ մոտ յուրաքանչյուր կաթնագեղձ բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից՝ բաժանված փուխր [[Շարակցական հյուսվածք|շարակցական]] և ճարպային հյուսվածքների ենթաշերտերով։ Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից, և գալիս են բլթի շուրջը կազմում են ծորանները։ Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում։ Լակտացիաի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ են կուտակում իրենց մեջ։ Ունեն կծկվելու հատկություն։
Հղիության երկրորդ կեսում գեղձային բջիջները սկսում են արտադրել սեկրետ և ծննդաբերելուց ոչ շատ առաջ սկսվում է խիժի (colostrum) արտազատումը։ Լիարժեք կաթի ինտենսիվ արտադրությունը սկսվում է երեխայի ծնվելու առաջին օրերին։