«Կոտայք գարեջրի գործարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ընկերություն | անվանում = Կոտայք | ընկերության պատկերանիշ =200px | ընկե...»:
 
Տող 33.
Գործարանը կառուցվել է [[1974]] թվականին՝ [[Չեխոսլովակիա]]յից [[ՀԽՍՀ]] հրավիրված մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով գարեջուր մատակարարել [[Կովկաս]]ի տարածաշրջանի բոլոր հանրապետություններին։ Մեծածավալ արտադրական կարողությունների, 500.000 հլ տարեկան արտադրողականության, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում լավագույնը համարվող չեխոսլովակյան տեխնոլոգիաների առկայության շնորհիվ, գործարանին հաջողվում է դառնալ առաջատար գարեջրագործերից մեկը [[Խորհրդային Միություն]]ում՝ ապահովելով բարձր որակի գարեջուր երկրի սահմաններից դուրս։
 
[[ԽՍՀՄ փլուզում|Խորհրդային Միության փլուզումից]] և Հայաստանի անկախացումից հետո, ինչպես բազմաթիվ հետխորհրդային ձեռնարկություններ, այնպես էլ «Կոտայքը» մեծ դժվարություններ ունեցան։ [[1996]] թվականին գործարաննը սեփականաշնորհած բաժնետերը գալիս է այն եզրահանգման, որ սեփական ուժերով անհնար է վերականգնել ձեռնարկությունը, որոշում է գործակցել առավել առաջատար և բնագավառի փորձառու [[Արևմուտք (քաղաքականություն)|արևմտյան]] ընկերություններից մեկի հետ։ Այդպիսի ձեռնարկություն էր [[ֆրանսիա]]կան «[[Castel Group]]»-ը, որն ուներ միջազգային գործարար կառավարման հաջող փորձ [[Աֆրիկա|աֆրիկյան]], [[ասիա]]կան, ինչպես նաև [[Ռուսաստան|ռուսական]] տարածաշրջաններում։ «Castel Group»-ի կողմից [[1997]] թվականին ներդրված 17 միլիոն [[ԱՄՆ դոլար]]ը<ref>http://www.wata.net/member.asp?member=59&theme=60</ref> համարվում էր Հայաստանում կատարված առաջին խոշոր և առանցքային ներդրումներից մեկը։
 
Հայաստանյան և արտաքին շուկաներում հայտնի գարեջրի «Կոտայք գոլդ», «Կոտայք չանի», «Աբովյանի չանի», «Էրեբունի» տեսակները միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բազմաթիվ մրցանակների։