«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (2) oգտվելով ԱՎԲ
Տող 77.
 
[[Պատկեր:Alexander I of Russia by F.Kruger (1837, Hermitage).jpg|մինի|[[Ալեքսանդր I]] ([[1801]]–[[1825]])]]
1861 թվականին [[Ալեքսանդր I]]-ի կառավարությունն անցկացրեց գյուղացիական ռեֆորմ, որի հետևանքով ամբողջ Ռուսաստանում ազատագրվեց 22,5 մլնմիլիոն կալվածատիրական գյուղացի։ Բայց ռեֆորմը պահպանեց կալվածատերերի դասակարգային տիրապետության հիմքը՝ խոշոր հողատիրությունը, ինչպես նաև ճորտատիրության այլ մնացուկներ։ Գյուղացիները ռեֆորմին պատասխանեցին նոր հուզումներով։ Ճորտատիրական իրավունքի վերացումը և նրան հաջորդած բուրժուական ռեֆորմները (զեմստվային ([[1864]]), դատական ([[1864]]), քաղաքային ([[1870]]), ռազմական ([[1862]]—[[1874]]) և այլն) որոշակի քայլ էին ֆեոդալական միապետությունը բուրժուական միապետության վերածելու ճանապարհին։ Ստեղծվեցին ավելի բարենպաստ պայմաններ արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ կապիտալիստական հարաբերությունների զարգացման համար։
 
19-րդ դարի 60-ական թվականներին սկսվեց ռուսական ազգային-ազատագրական շարժման բուրժուա-դեմոկրատական շրջանը։ Շարժման գլուխ կանգնեցին հեղափոխական-դեմոկրատներ Ն․ Չեռնիշևսկին, Ն․ Դոբրոչյուբովը։ 1870-ական թվականների սկզբին նկատվեց հեղափոխական շարժման նոր վերելք։ Ինքնակալության դեմ պայքարը գլխավորեցին հեղափոխական [[նարոդնիկ]]ները։ Առաջացան նաև առաջին բանվորական կազմակերպությունները` «Բանվորների հարավռուսաստանյան միությունը» ([[Օդեսա]], [[1875]]), «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» ([[Պետերբուրգ]], [[1878]])։ [[1881]] թվականի [[մարտի 1]]-ին նարոդնիկները սպանեցին Ալեքսանդր II-ին։
Տող 173.
Հայրենական մեծ պատերազմից հետո ԽՍՀՄ-ին անցան և ՌԽՖՍՀ-ի կազմի մեջ մտան [[Ֆինլանդիա]]յի հետ 1944 թվականի հաշտության պայմանագրով՝ [[Պեչենգայի մարզ]]ը, [[1945]] թվականի [[Ղրիմի կոնֆերանս]]ի որոշումով՝ Հարավային [[Սախալին]]ը և [[Կուրիլյան կղզիներ]]ը, 1945 թվականի [[Պոտսդամի կոնֆերանս]]ի որոշմամբ՝ Արևելյան [[Պրուսիա]]յի հյուսիսային մասը (ներկայիս [[Կալինինգրադի մարզ]]ը)։
 
ՌԽՖՍՀ օկուպացված տարածքներում թշնամին ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերեց 12150 արդյունաբերական ձեռնարկություն, 13000 կմ երկաթուղի, կողոպտեց և քայքայեց ավելի քան 52800 կոլտնտեսություն, 860 սովետական տնտեսություն, 1330 ՄՏԿ-ներ։ Գերմանիա քշվեց 16 միլիոն անասուն, այրվեց և ավերվեց 2977 հազար շենք (11 մլնմիլիոն մարդ մնաց անօթևան)։ ՌԽՖՍՀ-ի ուղղակի վնասը կազմեց 249 մլրդ ռուբլի (1940-ական թվականների գներով)։
 
1950-ական թվականների սկզբին ՌԽՖՍՀ-ում վերականգնվեց պատերազմի հետևանքով քայքայված արդյունաբերությունը։ Փլատակներից բարձրացվեց 3700 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն։ Խորհրդային կառավարության որոշմամբ առաջին հերթին վերականգնվեցին հնագույն ռուսական 15 քաղաքները՝ [[Սմոլենսկ]]ը, [[Վյազմա]]ն, [[Պսկով]]ը, [[Նովգորոդ]]ը, [[Կալինին]]ը, [[Օրյոլ]]ը, [[Բրյանսկ]]ը, [[Կուրսկ]]ը, [[Վորոնեժ]]ը, [[Դոնի Ռոստով]]ը, [[Նովոռոսիսկ]]ը, [[Սևաստոպոլ]]ը և այլն։ ՌԽՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց [[Ուկրաինա]]յին, [[Բելառուսիա]]յին, [[Մոլդավիա]]յին, Մերձբալթյան հանրապետություններին նրանց տնտեսության վերականգնման և զարգացման գործում։