«Գյուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գյուտ, գյուտարարություն''', ստեղծագործական պրոցեսի արդյունք, որը նպաստում է արտադրության, տեխնիկայի, [[մշակույթ]]ի, [[Առողջապահություն|առողջապահության]], պաշտպանության ն այլ բնագավառների խնդիրների արդյունավետ լուծմանը։ Սոցիալիզմի երկրներում գյուտարարությունը տեխնիկական առաջադիմության և արտադրության արդյունավետության բարձրացման գործում աշխատավորության անմիջական մասնակցության կարևոր ձևերից մեկն էև։ ՍՍՀՄ-ում գյուտարարությունն ուներ պլանային բնույթ։ 1956-ից գյուտարարության զարգացման ղեկավարումն ու ժողտնտեսության մեջ ներդրումն իրականացնում էր ՍՍՀՄ Մինիստրների սովետին կից գյուտարարության և հայտնագործության գործերի կոմիտեն։ 1975-ին ՍՍՀՄ-ում արմատավորվել են 3.9 մլն, ՀՍՍՀ-ում՝ 17 հզ․ գյուտ և ռացիոնալիզատորական առաջարկություն, համապատասխանաբար ստացվել՝ 4,7 մլրդ և 29 մլնմիլիոն ռ․ տնտեսում։
 
Գյուտարարական իրավունքը կարգավորում է գյուտարարության հետ առնչվող հասարակական հարաբերությունները։ Սովետական gյուտարարական իրավունքի հիմունքները սահմանվել են ՌՍՖՍՀ ժողկոմսովետի 1919-ի հունվ․ 30-ի դեկրետով։ Գյուտարարական իրավունքի հիմնական սկզբունքները որոշվում ևն ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով, [[հայտնագործություն]]ների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների մասին կանոնադրությամբ (հաստատված՝ 1973-ի օգոստոսի 21-ին)։ Գյուտարարական իրավունքի նորմերը կոչված են նպաստելու տեխնիկական նորամուծությունների արագ օգտագործմանն ու զարգացմանը, գյուտարարների նյութական և բարոյական շահերի ապահովմանը։ Գյուտարարական իրավունքը սահմանում է նաև գյուտի օգտագործման կարգը։ Եթե գյուտը ձևակերպվել է հեղինակային վկայագրի միջոցով, դրա օգտագործման իրավունքն անցնում է պետությանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյուտ» էջից