«Արփի լճի ջրամբար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արփի լճի ջրամբար''', [[Հայաստանի Հանրապետության]] [[Շիրակի մարզ]]ում։
 
Շահագործման է հանձնվել 1951-ին՝ [[Ախուրյան գետ]]ի վերին հոսանքի ավազանում՝ 2025 մ բարձր, վրա՝ [[Արփի լիճ]]ը պատվարելով։ Մակերեսը 22,5 կմ<sup>2</sup> է, միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ), ջրատարողությունը՝ 105 մլնմիլիոն մ<sup>3</sup>։ Սնումը հիմնականում աղբյուրներից և գետակներից է ([[Կարմիրջուր]], Եզնաջուր և այլն)։ Ջրամբարից սկիզբ է առնում [[Ախուրյան գետ]]ը։ Պատվարը երկաթբետոնե է, երկարությունը՝ 80 մ, առավելագույն բարձրությունը՝ 11,2 մ։ Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է [[Շիրակ]]ի դաշտի և Վերին [[Ախուրյան]]ի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում [[Թալին]]ի և [[Արմավիր]]ի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը տղմոտ է, հարուստ՝ ձկներով ([[ծածան]], խրամուլ)։ Կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։ Կաթնասուններից կան [[ջրասամույր]] և ջրառնետ, թռչուններից՝ [[հավալուսն]], մի քանի տեսակի բադեր, չվող թռչուններ։
 
{{ՀԲ}}