«Շաքարի արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Շաքարի արդյունաբերություն''' սննդի արդյունաբերության ճյուղ, որը միավորում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից շաքարավազ և ռաֆինացված շաքար արտադրող ձեռնարկությունները։ [[Արևադարձ]]ային և մերձարևադարձային գոտու երկրներում շաքարի արտադրության հումքը հիմնականում շաքարեղեգն է, որից շաքարի ստացումը հայտնի է եղել շատ վաղուց, իսկ արդյունաբերության արտադրությունը սկսվել է [[16]]-րդ դարում [[Հնդկաստան]]ում։ [[Ռուսաստան]]ում և [[Գերմանիա]]յում շաքարի ճակնդեղից շաքար սկսել են պատրաստել [[19]]-րդ դարում։ Ռուսաստանում շաքարի արդյունաբերությունը ուներ կենտրոնացման բարձր մակարդակ, առաջին համաշխարհային պատերազմից առաջ ճակնդեղից շաքարի արտադրության ծավալով այն երկրորդն էր աշխարհում ([[Գերմանիա]]յից հետո)։ [[ԽՍՀՄ]]-ում Շաքարի արդյունաբերության հիմնական պրոցեսները մեքենայացված են, արտադրությունն իրականացվում է անընդհատ-հոսքային եղանակով։ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են [[Ուկրաինա]]յում, [[ՌՍՖՍՀ]] կենտրոնական շրջաններում, [[Կիրգիզիա]]յում, [[Հայաստան]]ում, [[Սիբիր]]ում և այլուր։ Դրանցից խոշորագույններն են Լոխվիցկի ([[Պոլտավա]]յի մարզ), [[Պերվոմայսկ]]ի (Նիկոլաեսկի մարզ) ճակնդեղաշաքարի, Կրասնոգվյոզդինսկի (Սամի) և [[Օդեսա]]յի շաքարի ռաֆինացման գործարանները։ [[1980 թվական]]ին [[ԽՍՀՄ]]-ում արտադրվել է 10,1 մլնմիլիոն տոնա շաքարավազ, 2,6 մլնմիլիոն տոնա ռաֆինացված շաքար։ Ճակնդեղից շաքարի արտադրությամբ (6,6 մլնմիլիոն տ) [[ԽՍՀՄ]]-ն աշխարհում առաջինն է։ Շաքարի ճակնդեղի (ֆաբրիկային) ցանքատարածությունները [[1980 թվական]]ին կազմում էին 3,71 մլնմիլիոն հեկտար։ [[Հայաստան]]ում շաքարի ճակնդեղի փորձնական մշակումը սկսվել է [[1909 թվական]]ին, իսկ արդյունաբերությանը՝ [[1930 թվական]]ին։ [[Սպիտակ]]ի շաքարի գործարանը հումքը ստանում է [[Ախուրյան]]ի, [[Ամասիա]]յի, [[Անի]]ի, [[Արթիկ]]ի, [[Գուգարք]]ի ու [[Սպիտակ]]ի շրջանների գյուղատնտտեսական ձեռնարկություններից (շաքարի ճակնդեղ) և [[Կուբա]]յից (շաքարեղեգ)։ [[1953 թվական]]ին շարք է մտել նաև [[Երևան]]ի գինեքարային թթվի արտադրական ձեռնարկությունը, որն աշխատում է [[Արարատ]]ի գինու կոմբինատի արտադրական մնացորդների բազայի վրա։ Ճյուղի [[ձեռնարկություններ]]ում արտադրական պրոցեսները համալիր մեքենայացվում և ավտոմատացվում են։ [[1980 թվական]]ին արտադրվել է 20,0 հազար տոնա շաքար, այդ թվում՝ շաքարի ճակնդեղից՝ 12,9 հազար տոնա։ Շաքարի ճակնդեղի (ֆաբրիկային) ցանքատարածությունները [[1980 թվական]]ին կազմում էին 14,1 հազար հեկտար։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Արդյունաբերություն]]