«Նեոգեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Նեոգեն ՀոթՔաթ գործիքով
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Նեոգեն''', նեոգենի ժամանակաշրջան (նեո․․․ և {{lang-gr|γένος}}-ծնունդ, հասակ), ապարների շերտախումբ, որ առաջացել է Երկրի երկրաբանական պատմության նախավերջին ժամանակաշրջանում։ Ն․ մտնում է կայնոզոյի դարաշրջանի մեջ՝ հաջորդելով պաթոգենին և նախորդելով անթրոսզոգենի ժամանակաշրջանին։ Նեոգենի տեոզությունը ռադիոլոգիական մեթոդներով սահմանվում է 28 մլնմիլիոն տարի։
 
Նեոգենը ստորաբաժանվում է երկու մասի՝ միոցեն և պլիոցեն, որոնք անջատել է անգլացի երկրաբան Չ․ Լայելը՝ [[1833]] թվականին։ Անվանումն առաջարկել է ավստրիացի երկրաբան Մ․ Հյոռնեսը ([[1853]])։ Նեոգենի ապարներն ամենուրեք տրոհվում են երկու կոմպլեքսի՝ միոցենի (ծովային նստվածքներ) և պլիոցենի (կավերի, ավազների, գիպսերի շերտախմբեր)։ [[Իտալիա]]յի և [[Հունաստան]]ի պլիոցենում դիտվում են բազմաթիվ հրաբխային հաստվածքներ։ Նեոգենն ալպիական ծալքավոր սիստեմի ավարտման ժամանակաշրջանն է, որն արտահայտվում է բազմաթիվ լեռնաշղթաների ([[Ալպեր]], [[Կարպատներ]], Բալկանեոգեններ, Ատլաս, Ապենիններ, Կովկաս, Ղրիմ, [[Պոնտական լեռներ|Պոնտական]] և [[Տավրոս|Տավրոսի լեռներ]], Բելուջուստան, [[Հիմալայներ]]) բարձրացումով։ Միաժամանակ հզոր ծալքավոր մարզեր են ստեղծվում [[Խաղաղ օվկիանոս]]ի եզրամասերում ([[Կամչատկա]], [[Սախալին]], [[Ճապոնիա]], [[Ֆիլիպիններ]], [[Նոր Գվինեա]], [[Կորդիլիերաներ]], [[Անդեր]])։ Ինտենսիվ լեռնակազմությունը ուղեկցվել է ուժեղ հրաբխականությամբ։ Ուղղաձիգ տատանողական շարժումների հաճախականությունը պայմանավորել է ջրավազանների չափերի ու եզրագծերի անընդհատ փոփոխություն և աստիճանական մեկուսացում օվկիանոսներից։ Նեոգենի վերջում դիտվել է ցրտեցում, որը լեռնային շրջաններում առաջացրել է սառցապատումներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեոգեն» էջից