«Երևանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
չ →‎Արհեստները: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 39.
=== Արհեստները ===
[[Պատկեր:Erivan.jpg|մինի|1882 թվական]]
Երևանում [[արհեստ]]ները բուռն զարգացել են հատկապես [[1860]]-ական թվականներին, սակայն 1880-ական թվականներից անկում են ապրել՝ Ռուսաստանում արտադրվող արդյունաբերական ապրանքների ներհոսքի հետևանքով։ Ռուս-պարսկական պատերազմից հետո հաստատված խաղաղությունը, կարավանների անվտանգ երթևեկության ապահովումը, չափ ու կշռի միասնական միավորների գործադրումը, մաքսային համակարգի, դրամական հարկերի սահմանումը, ճանապարհաշինության զարգացումը, [[դիլիժանսային երթևեկություն|դիլիժանսային երթևեկության]] կազմակերպումը ([[1866]]), հեռագրական կապի ստեղծումը ([[1864]]) և փոստային մշտական կապի հաստատումը Երևանում խթանել են առևտուրը։ Խոշոր վաճառականներն զբաղվել են բամբակի վերավաճառքով ([[Մոսկվա]]յում, [[Կ. Պոլս]]ում, [[Մարսել]]ում, մասամբ՝ Թիֆլիսում) և ներկրված կտորեղենի առևտրով։ [[1865]] թվականին Երևանի ներքին և արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 2 մլնմիլիոն ռուբլի։ [[1865]] թվականին Երևանի այգիներն ու ցանքատարածությունները կազմել են մոտ 3103 հեկտար գյուղատնտեսական ճյուղերից ստացված մաքուր եկամուտը՝ տարեկան 76 հազար ռուբլի։ [[1870]] թվականին քաղաքային առաջին կանոնադրությամբ (Երևանում կիրառվել է 807 [[1879]] թվականի [[հոկտեմբերի 1]]) Երևանում ստեղծվել են քաղաքային դումա, վարչություն և ինքնավար այլ մարմիններ։ Երևանի առաջին քաղաքապետ է ընտրվել [[Հովհաննես Ղորղանյան]]ը ([[1879]]-[[1884]])։ [[1892]] թվականի նոր կանոնադրությամբ սահմանափակվել են քաղաքային ինքնավար մարմինների իրավունքները։ Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում իրականացնելուց ([[1870]]) հետո կապիտալիստաան արդյունաբերության ստեղծման համար նախադրյալներ են ստեղծվել նաև Երևանում։ Անհրաժեշտ հումքը (բամբակ, շինանյութեր, կաշի, խաղող և այլն), դրամական միջոցները կենտրոնացված էին խոշոր վաճառականների ձեռքում, որոնք էլ հիմնադրել են արտադրական առաջին ձեռնարկությունները։ [[1885]] թվականին Ն. [[Թաիրով]]ը (Թաիրյան) հիմնել է գինու, օղու և սպիրտի առաջին գործարանը Երևանում։
 
=== Հասարակական կյանքը ===