«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 18 բայտ ,  6 տարի առաջ
չ
→‎Պրիմատների ծագումը և էվոլյուցիան: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (3) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Բարձրակարգ պրիմատներ կամ կապիկներ (Simiae seu Primates): clean up, փոխարինվեց: ։Տ → ։ Տ oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Պրիմատների ծագումը և էվոլյուցիան: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (3) oգտվելով ԱՎԲ)
Պրիմատների ամենամոտ ազգականներն են հանդիսանում տուպայանմանները (Scandentia) և մաշկաթևայինները (Dermoptera)։ Չնայած տուպայներին դասում են պրիմատների մեջ, գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կենդանիները ավելի քիչ նմանություն ունեն պրիմատների հետ, քան մաշկաթևայինները։ Ամենահին բրածո պրիմատանման արարածները պլեզիադապիսներն են (Plesiadapiformes), որոնք տարածված են եղել հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում պալեոգենի սկզբում (55-58մլն տարի առաջ)։ Այս կենդանիները արտաքին տեսքով և ատամների կառուցվածքով նման են եղել սկյուռներին, նրանց աչքերը տեղադրված են եղել գլխի կողքերին, այլ ոչ թե առջևում, ինչպես ժամանակակից պրիմատների մոտ է։ Սրանք ապրում էին ծառերի վրա և կարողանում էին մագլցել կոճղերի, ճյուղերի վրայով։
 
Գենետիկական հետազոտությունների համաձայն պրիմատների առանձնացումը պլեզիադապիսներից տեղի է ունեցել կավճի ժամանակաշրջանում` մոտ 80 մլնմիլիոն տարի առաջ, իսկ դրանից 10-15 մլնմիլիոն տարի հետո տեղի է ունեցել պրիմատների դիվերգենցիան, որի հետևանքով առաջացել են Խոնավաքիթ (Strepsirhini) և չորաքիթ (Haplorhini) պրիմատների ենթակարգերը։ Խոնավաքիթ պրիմատների հնագույն ներկայացուցիչներն են հանդիսանում Ադապիանմանները (Adapiformes), որոնք առանձնացել են են մեզոզոյի և կայնոզոյի սահմանում ու ներկայացված են եղել 3` Adapidae, Sivaladapidae, Notharctidae ընտանիքներով։ Այս կենդանիները բնակվել են Եվրասիայում, հս. Ամերիկայում, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսում։ Վերջին ընտանիքին են պատկանում Notharctus և Darwinius ցեղերը, որոնք հիշեցնում են ժամանակակից լեմուրներին, ունեին ճկուն մեջք, երկար, մագլցելուն հարմարված ձեռքեր և ոտքեր։ Սրանք հավանաբար սնվում էին պտուղներով և անողնաշարավորներով։ Միևնույն ժամանակահատվածում է տեղի ունեցել նաև ներկայիս լեմուրների (Lemuriformes) և լորիների (Lorisiformes) բաժանումը։ Սրանք պահպանել են գիշերային կենսակերպը և շրջակա աշխարհի ընկալման հոտառական եղանակը։ Աֆրիկայում և Ասիայիում բնակվող Լորիների (Loridae) և գալագոների (Galagidae) ընտանիքների բրածո տեսակները հայտնի են եղել միոգենի ժամանակ։ Վաղ միոցենի ընթացքում Լեմուրանմաններից առաջացել են դաուպոբենտոնիդները (Daupobentoniidae), իսկ ուշ միոգենում նաև մկնային լեմուրները (Cheirogaleidae), լեպիլեմուրները (Lepilemuridae), պատմության ընթացքում ոչնչացած մեգալոպոդները (Megalapadidae), որոնք արտաքինից նման էին կոալաներին և լեմուրները (Lemuridae), իսկ սրանցից ավելի ուշ ձևավորվել են Ինդրիները (Indriidae)։ Լեմուրների գենոմի ուսումնասիրությունը ցույց է տալիս նրանց մեծ տարբերությունը մյուս խոնավաքիթներից, որը պայմանավորված է Մադագասկար կղզու մեկուսացման հետ։ Հավանաբար կղզին բնակեցվել է միայն մեկ միգրացիայի ժամանակ, որից հետո այստեղ տարածված տեսակները լրիվ մեկուսացել են մայրցամաքից։
 
Պրիմատների երկրորդ ճյուղը` Չորաքիթները, ևս սկզբնական շրջանում տարածված է եղել Լավրազիայում։ Գրեթե 60 մլնմիլիոն տարի առաջ` Պալեոգենի սկզբում, առաջացել են Երկարակրունկանմանները (Tarsiiformes), որոնք այժմ ներկայացված են մեկ` երկարակրունկների (Tarsiidae) ընտանիքով։
Նույն ժամանակում են առաջացել նաև չորաքիթների երկրորդ ճյուղի` կապիկների (Simiiformes) առաջին ներկայացուցիչները։ Սրանք դեռևս վարում էին գիշերային կենսակերպ, սակայն հետզհետե անցնում էին ցերեկայինի։ Այս անցումը ուղեկցվում էր նախնիների կորցրած եռագույն տեսողության վերականգնմամբ, որը հնարավորություն էր տալիս հեռավորության վրա գնահատել պտուղների ուտելիությունը։ Շփման եղանակների (ժեստեր, միմիկա, դիրքեր և այլն) զարգացման հետևանքով սրանց մոտ թուլացել է հոտառությունը, հետևաբար փոքրացել է նաև ուղեղի համապատասխան բաժինը, իսկ տեսողության համար պատասխանատու ծոծրակային բիլթը` հակառակը, մեծացել է։ Բնակության միջավայրը աստիճանաբար տեղափոխվել է դեպի հարավ` ընգրկելով [[հարավարևելյան Ասիա]]ն և [[Աֆրիկա]]ն։
 
144 973

edits