«Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (7) oգտվելով ԱՎԲ
Տող 57.
Խորհրդային շինարարության տարիներին ԼԽՍՀ դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ այն առանձնանում է առաջին հերթին [[մեքենաշինություն|մեքենաշինությամբ]], թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդյունաբերության արտադրանքը 1980-ին 45 անգամ գերազանցել է 1940-ի ծավալը։ Էներգիայի հիմքը կազմում է բերովի վառելանյութը։ Աշխատում են [[Պլավինյաս]]ի, [[Կեգում]]ի և Ռիգայի խոշոր հէկերը։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են Ռիգան և [[Դաուգավպիլս]]ը։
[[Պատկեր:Rafik 2007.jpg|մինի|ձախից|ՌԱՖ (Ռիգայի ավտոֆաբրիկա)]]
Քիմիական արդյունաբերությունը արտադրում է [[մանրաթելեր]] ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառաարդյունաբերության մեջ առանձնանում է կահույքի և լուցկու արտադրությունը։ Թեթև արդյունաբերության մեջ հատկապես զարգացած է տրիկոտաժի արտադրությունը։ Զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը։ Համախառն արտադրանքը գյուղատնտեսության մեջ 1940-ի համեմատ 1980-ին ավելացել է 1,4 անգամ։ Գյուղատնտեսական հողահանդակները 1980-ին կազմել էին 2,5 մլնմիլիոն [[հեկտար]], այդ թվում՝ 1,7 մլնմիլիոն հեկտար վարելահող։ Մեծ նշանակություն ունի մելիորացիան։ Չորացվող հողերի մակերեսը 1980-ին հասել է 1844,9 հազար հեկտարի։ ԼԽՍՀ գյուղատնտեսությունն ունի անասնապահական ուղղվածություն։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի 71% ֊ը ստացվում է անասնապահությունից։ Տարածված է [[մեղվաբուծություն]]ը, լճակային ձկնաբուծությունը և գազանաբուծությունը։ Աճեցնում են ջրաքիս, աղվես և բևեռաղվես։ Փոխադրումներ կատարվում են հիմնականում [[երկաթուղի|երկաթուղով]] և ծովով։ Երկաթուղիների երկարությունը 2380 կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 27100 կմ, այդ թվում կոշտ ծածկով՝ 16900 կմ։ Նավահանգիստներն են Ռիգան, [[Լիեպայա]]ն և Վենտսպիլսը։ Զարգացած են օդային տրանսպորտը և գետային փոխադրումները։ Ազգային եկամուտը 1980-ին 1970-ի համեմատությամբ ավելացել է 1,6 անգամ։ [[1980]]-ի վերջին քաղաքային բնակության ֆոնդի ընդհանուր մակերեսը կազմել է 27,9 մլնմիլիոն մ քառակուսի։
 
== Գիտություն ==
[[Պատկեր:Latvian academy of sciences.jpg|մինի|Լատվիայի գիտությունների ակադեմիա]]
1939-ին հանրապետության 9—49 տարիքի բնակչության մեջ գրագիտությունը կազմում էր 92,7% ։ 1979-ին այն կազմեց 99,8% ։ 1980-ին մշտական նախադպրոցական հաստատություններում ընդգրկված էր 114 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 0,9 հազար դպրոցներում սովորում էր 0,4 մլնմիլիոն աշակերտ, 81 պրոֆտեխուսումնարաններում՝ 36,9 հազար սովորող, 55 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 40,6 հազար, 10 բուհերում՝ 46,6 հազար ուսանող։ Խոշորագույն բուհերն են Լատվիական համալսարանը, Ռիգայի [[պոլիտեխնիկ]]ական, Ռիգայի բժշկական ինստիտուտները և Լատվիական գյուղատնտեսական ակադեմիան։ Հանրապետության առաջատար գիտական հաստատությունները մտնում են ԼԽՍՀ ԳԱ-ի մեջ։ 1980-ին գիտական հաստատություններում և բուհերում աշխատում էր 12,6 հազար գիտական աշխատող։ Խոշորագույն գրադարանը [[Վ․ Լացիս|Վ․ Լացի]]սի անվան պետական գրադարանն է։ 1982-ին աշխատում էին 10 թատրոն, 1,2 հազար կինոսարքավորում, 0,9 հազար ակումբային հաստատություն, 1,4 հազար մասսայական գրադարան, 68 թանգարան։ 1982-ին հրատարակվել է 2274 անուն գիրք և բրոշյուր՝ 15,98 մլնմիլիոն տպաքանակով, 112 ամսագիր՝ 56,3 մլնմիլիոն տարեկան ընդհանուր տպաքանակով, 105 թերթ՝ 321,4 մլնմիլիոն տարեկան տպաքանակով։ Գրքերը, ամսագրերը և թերթերը հրատարակվում են լատիշերեն և ռուսերեն։ Լատվիական հեռագրական գործակալությունը հիմնվել է 1940-ին, գրքերի պալատը՝ 1940-ին։ Առաջին ռադիոհաղորդումները սկսվել են Ռիգայում 1925-ին։ 1954-ից գործում է Ռիգայի հեռուստատեսային ստուդիան։ Հաղորդումները տրվում են լատիշերեն և ռուսերեն։ 1982-ին հանրապետությունում կար 183 հիվանդանոցային հիմնարկ՝ 35,2 հազար մահճակալով։ Աշխատում էր 11,6 հազար բժիշկ և 29,2 հազար միջին բուժանձնակազմ։ Մեծ ճանաչում ունեն [[Բալդոնե]], [[Յուրմալա]] և մյուս առողջարանները։
 
== Պատկերասրահ ==