«Մոսկվայի մեծ իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 58.
'''Մոսկվայի մեծ իշխանություն''', [[Ավատատիրություն|ավատատիրական]] պետություն [[միջնադար]]յան [[Ռուսաստան]]ում, [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]], այսօրվա Ռուսաստանի Դաշնության հիմքը։
 
Հիմնադրվել է [[1263]] թվականին, [[1363]] թվականին հռչակվել ''մեծ իշխանություն:'' [[14-րդ դար]]ի սկզբին [[Մոսկվա]]յի իշխանությունն զգալիորեն ընդարձակվել է [[Կոլոմնա]]յի ([[1301]]), [[Պերեսլավլ-Զալեսկի]]ի ([[1302]]), [[Մոժայսկ]]ի ([[1305]]) միացմամբ, Մոսկվայի մեծ իշխանությունյան վերելքն ու ամրապնդումը հետևանք էին առաջին հերթին նրա բարենպաստ դիրքի (այդտեղ էր ձևավորվում ռուս ժողովուրդը, այդտեղ էին հատվում առավել կարևոր ջրային և ցամաքային առևտրական ճանապարհները) և այդ շրջանում երկրագործության, արհեստների և առևտրի արագ զարգացման։ Մոսկվայի մեծ իշխանության իշխանները համառ պայքար են մղել ռուս, հողերում քաղաքական գերիշխանության համար։ 1328-ին [[Իվան Կալիտա]]ն դարձել է մեծ իշխան։ Նրա օրոք(1328-40) Մոսկվայի մեծ իշխանությունը զգալիորեն մեծացել է։ Մոնղոլ-թաթարների դեմ հաղթանակից հետո [[Մոսկվա]]յի իշխան [[Դմիտրի Դոնսկոյ]]ը ավելի է ամրապնդել Մոսկվայի գերիշխոո դիրքը։ Նա առանց [[Ոսկե հորդա]]յի խաների համաձայնության Մոսկվայի մեծ իշխանության կառավարումը հանձնել է իր որդուն՝ Վասիլի Դմիտրիևիչին։ XIV դ․ վերջին-XV դ․ սկզբին իշխանության տարածքը է՝լ ավելի է ընդարձակվել (նրան են միացվել Կոստրոման, Բելոօզերսկը, [[1392]]-ին՝ Նիժնի Նովգորոդը)։ [[15-րդ դար]]ի 2-րդ կեսին իշխանության ներսում երկարատև ավատատիրական պատերազմն ավարտվել է մեծ իշխան [[Վասիլի Տյոմնի]]ի հաղթանակով։ Այդ ժամանակ Մոսկվայի մեծ իշխանության տարածքը կազմում էր 430 հզ քառ. կմ է շուրջ 3 մլնմիլիոն բնակչությամբ։ Մոսկվայի մեծ իշխանությունը դարձավ կազմավորվող ռուսական միասնական պետության հիմնական կորիզը։
 
{{ՀՍՀ}}