«Մետագալակտիկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ |
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Մետագալակտիկա''' (մետա․.. և Գալակտիկա), գալակտիկաների և նրանց խմբերի հսկայական համակարգ, որի մասն են կազմում ժամանակակից խոշորագույն [[աստղադիտակ]]ների համար մատչելի բոլոր գալակտիկաները։ Մետագալակտիկայի ներկայումս դիտվող մասում գալակտիկաների թիվն անցնում է մեկ միլիարդից։ Մեր Գալակտիկայի կամ [[Ծիր կաթին]]ի համակարգի ամենամոտ հարևաններն են Մագելանի մեծ և փոքր ամպեր կոչվող գալակտիկաները, որոնց հեռավորությունը շուրջ 160․000 լս.-տ. Է, իսկ հայտնիներից ամենահեռավորներինը` ավելի քան 10 մլրդ լս․-տ․ (հեռավորությունները որոշվում են գալակտիկաների սպեկտրներում գծերի կարմիր շեղման միշոցով)։ Մետագալակտիկայում նյութը բաշխված է խիստ անհավասարաչափ, հիմնականում կենտրոնացած է գալակտիկաներում, որոնք կազմում են տարբեր չափերի ու բարդության համակարգեր՝ սկսած կրկնակի, եռակի և բազմակի գալակտիկաներից մինչև գալակտիկաների կույտերը (պարունակում են մինչև մի քանի հազար բաղադրիչներ)։ Օրինակ, մեր Գալակտիկան, [[Անդրոմեդայի համաստեղություն|Անդրոմեդայի համաստեղության]] մեջ դիտվող հսկա գալակտիկան՝ իր [[արբանյակ]]-զալակտիկաներով, ինչպես նաև մի քանի մոտակա այլ գալակտիկաներ կազմում են գալակտիկաների տեղական համակարգը։ Որոշ [[աստղագետ]]ներ կարծում են, որ մետագալակտիկայում կան գալակտիկաների ավելի մեծ համակարգեր՝ գերկույտեր։ Ենթադրվում է, որ գալակտիկաների այդպիսի գերկույտ, կազմված տասնյակ հազարավոր գալակտիկաներից, շուրշ 60—100
{{ՀՍՀ}}
|