«Արևելահնդկական ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-միլլիոն +միլիոն)
չ →‎Գործունեությունը [[Հնդկաստան]]ում: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (2) oգտվելով ԱՎԲ
Տող 38.
[[1757]]-ին Պլեսսիի ճակատամարտում ընկերության զինված ուժերը Ռոբերտ Քլայվի գլխավորությամբ պարտության են մատնում հնդկական ուժերին։ Բուքսարի ճակատամարտում հաղթանակից հետո ([[1764]]) ընկերությունն արտոնություններ է ստանում Բենգալիայում, Բիհարում, Օրիսսայում, նաև ստանում է Բենգալիա նահանգի լրիվ կառավարման իրավունք, որտեղից ստանում ավելի քան 5 մլն. ֆունտի շահույթ։ Ռոբերտ Քլայվը դառնում է Բենգալիայի առաջին բրիտանացի կառավարիչը։ Անգլա-մայսուրական և անգլա-մարատհական պատերազմները ([[1766]]-[[1799]] և [[1772]]-[[1818]]) ավելի են հզորացնում ընկերության ազդեծությունը Հնդկաստանում։
 
Բրիտանացիները կառավարում էին [[Բենգալիա]]յի արտաքին առևտուրը, ինչպես նաև ներքին առևտրի կարևորագույն ճյուղերը: [[Բենգալիա]]յի գյուղացիներին «կցում էին» ընկերության գործարաններին, ուր նրանք հանձնում էին իրենց արտադրանքը շատ ցածր գներով: Գրանցվում է հարկերի կտրուկ աճ: Դրա հետևանքով [[1769]]-[[1770]]թթ. սով ու համաճարակ է տարածվում, որի արդյունքում մահանում է 7-10 մլնմիլիոն մարդ: [[1780]]-90-ականներին սովը կրկնվում է: Մահանում է ևս մի քանի միլիոն մարդ:
 
Գրեթե մեկ դար [[Հնդկաստան]]ը թալանվում ու մասնատվում էր, որի արդյունքը սովն ու ավելի քան 40 մլնմիլիոն մարդկային զոհերն էին: Ամերիկացի պատմագետ Բրուք Ադամսի հաշվարկներով, կառավարման առաջին 15 տարիների ընթացքում բրիտանացիները միայն [[Բենգալիա]]յից հանել էին 1 մլրդ աժողությամբ թանկարժեք քարեր: [[1840]]թ. Անգլիացիների տիրապետության տակ էր գրեթե ողջ [[Հնդկաստան]]ը: Այս միջոցներով էլ ապրում էր Բրիտանիան:
 
Կառավարումն ընթանում էր երկու ձևով: Առաջինը նշանակում էր, որ ընկերությունն ընդունուն էր հպատակ երկրների “անկախությունը”, սակայն տեղի կառավարիչները արտաքին գործերի կառավարումը տալիս էին ընկերությանն ու գումար տրամադրում ընկերության զորքին պահելու համար: Պայմանը չկատարելու դեպքում Օստ-Հնդկական ընկերության զորքերը գրավում էին տվյալ տարածքը: Կառավարիչներն իրենց պալատում տեղ էին տալիս ընկերության ռեզիդենտին: