«Քարվաճառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 94.
IX – XVI դարերը Քարվաճառը համարվում էր հայկական Խաչեն <ref>{{Книга:Шнирельман: Войны памяти|216-222|часть=Албанский миф}}</ref><ref>Howorth, Henry Hoyle(1876) History of the Mongols: From the 9th to the 19th CenturyLongmans, Green, and Co. p. 14</ref> իշխանության մասը, իսկ նրա փլուզումից հետո՝ հայկական Ջրաբերդ<ref name="meliki">[http://www.armenianhouse.org/raffi/novels-ru/khamsa/meliks1_14.html Раффи. Меликства хамсы.]</ref> մելիքության մասը:
 
XIV դարում Վերին Խաչենը ենթարկվել է Թոխթամիշ և Լենկ Թեմուր խաների ասպատակության, XV դարում մտնում է թուրքական [[Կարակոյունլու]] և [[Ակկոյունլու]] պետությունների կազմի մեջ: Առաջին անգամ հայկական աղբյուրներում հիշատակվել է, որպես գյուղ Քարվաճառ XV դարում<ref>Լ. Խաչիկյան «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, Ա հատոր, էջ 24)."''...և յարհեպիսկոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի Դադի Վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գևղս Քարավաճառ,...''"</ref>: XVI դարում Խաչենը մտավ Սեֆյանների պետության կազմի մեջ: [[Խաչեն]]ի վարչական օկրուգը գտնվում էր Գյանջա-Ղարաբաղ բեկլարբեկության (Գյանջայի խանություն) կազմի մեջ, որը ղեկավարում էր Զիյադ օղլու ցեղը քաջարների<ref name="Bakikhanov">[http://vostlit.info/Texts/rus2/Bakihanov/frametext5.htm Аббас-Кули-Ага Бакиханов, «Гюлистан-и Ирам»], Период V.</ref> ցեղից: Նրանց իշխանությունը, սակայն, մասնավորապես տարածվում էր հարթավայրային Ղարաբաղի վրա, որի բնակչությունը մահմեդականացված էր և թուրքացված, այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը, որտեղ շարունակում էին բնակություն հաստատել հայերը, մնացել է հայկական ղեկավարների ձեռքում:
 
Քրդական ցեղերը մոտ 1600 թվականին վերաբնակեցվել են պարսկական իշխանությունների կողմից այն տարածք, որն այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև: Այդ քայլը ուներ իր նպատակը թուլացնել կապը Լեռնային Ղարաբաղի հայկական ղեկավարների և հիմնական հայկական տարածքների միջև: Ավելի վաղ Քարվաճառի շրջանի մահմեդական (քրդական և թուրքական) բնակչության մասը (ովքեր այստեղ ապրել են 1990-ական թվականներին Արցախյան ազատամարտից առաջ) համարվում էին հարթավայրային Ղարաբաղի քոչվոր-վերաբնակների հետնորդները: 1924 թվականին խորհրդային գիտնական Ե. Պչելինան արշավախմբի հետ լինելով Քրդական գավառում, հայտնել է, որ միջին դարերում այստեղ բնակվում էր քրիստոնեա-հայկական բնակչություն, ինչի մասին վկայում էին նաև նրան այդ տարածքում հանդիպած հնագիտական հուշարձանները: Հայերի տեղահանումը իրենց հողերից նրա կողմից արձանագրվել է քրդական ազգային ավանդազրույցներում և տոհմաբանական զրույցներում, որտեղ ասվում էր եկվոր քրդերի մասին տվյալ տարածաշրջանում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քարվաճառ» էջից