«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: ր ։ → ր։ (3), վ ։ → վ։, մ ։ → մ։, ա ։ → ա։
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
[[Մթնոլորտ]]ը խիստ աղտոտող ածխի, մազութի ու [[նավթ]]ի փոխարեն ներկայումս օգտագործում են [[գազ]], էլեկտրականություն ու [[էներգիա]]յի այլ աղբյուրներ, ժողտնտեսության մեջ լայնորեն օգտագործվում է [[ատոմ]]ային էներգիան։ Բնական շատ նյութեր փոխարինվում են արհեստականներով, պատրաստվում են մեծ քանակությամբ սինթետիկ նյութեր ու ապրանքներ։ Շարունակվում են [[ծով]]ի ջրի աղազերծման մեթոդների ուսումնասիրությունները։
===== Մարդկային արտադրական գործունեություն =====
Մարդկային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի ([[նավթ]]ի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և [[օդ]]ային [[տրանսպորտ]]ի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ [[հող]]եր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու [[տեխնիկա]]կան էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ [[90]] սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, [[16]] հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում [[Գրենլանդիա]]յից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային [[օվկիանոս]]ը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան [[10]] մլնմիլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային [[օվկիանոս]])։ Կարևոր է նաև [[մթնոլորտ]]ի մաքրության պահպանման պրոբլեմը (տես Մթնոլորտի սանի տարական պահպանություն)։
== Վառելիքի վնասակար հետևանքները ==
[[Պատկեր:Polar bears near north pole.jpg|մինի|ձախից|Բնական երևույթներ]]
[[Վառելիք]]ի այրումից յուրաքանչյուր [[տարի]] մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 մլրդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի [[ջերմաստիճան]]ի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ [[քաղաք]]ներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ [[Օդ]]ի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են [[մետաղ]]ական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու [[հուշարձան]]ները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են [[բույս]]երի և [[կենդանի]]ների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր [[կենդանի]]ների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։
== Անտառածածկ տարածքների ոչնչացում ==
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են [[Ամազոն]]ի ավազանի (մոտ [[5]] մլնմիլիոն կմ2 մակերեսով) [[անտառ]]ները։ Շրջակա միջավայրի պահպանման հարցերը սերտորեն կապված են հասարակության սոցիալական կարգի հետ։ Կապիտալիստական երկրներում բնական միջավայրի աղտոտումը նպաստում է էկոլոգիական ճգնաժամի առաջացմանը, որը սուր կերպով դրսեորվում է հատկապես [[ԱՄՆ]]-ի, Ճապոնիայի, [[ԳՖՀ]]-ի և այլ զարգացած կապիտալիստական երկրների մի շարք քաղաքներում և արդյունաբերության շրջաններում։ Արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և բարձր շահույթ ստանալու մրցությունը անհնար է դարձնում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և շրջայպտող բնական միջավայրի պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը։ Սոցիալիստական հասարակարգում ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի պլանային զարգացումը զուգակցվում է ժողովրդի ներկա և ապագա սերունդների ու բնության պահպանության խնդիրների հետ։ [[ԽՍՀՄ]]-ում և միութենական հանրապետություններում ընդունված են օրենքներ՝ հողի, ջրի, անտառային ռեսուրսների, կենդանական աշխարհի պահպանման և ռացիոնալ օգտագործման, խոշոր քաղաքների ու արդյունաբերության կենտրոնների օդի մաքրության պահպանության մասին։
== Բնության պահպանության հարցեր ==
Բնության պահպանության հարցերն իրենց դրսևորումն են գտել ԽՍՀՄ սահմանադրության մեջ։ Կազմակերպված են ազգային պարկեր, արգելոցներ ու արգելավայրեր։ Ոչնչացման եզրին կանգնած բազմաթիվ հազվագյուտ կենդանիներ (սայգակ, սամույր, փոկ և այլն) ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այժմ այնքան են բազմացել, որ թույլատրվում է նրանց արդյունաբերական որսը։ Կառուցվում են ջրի մաքրման կայաններ, գործարաններում տեղադրվում են օդի մաքրման, գազ ու փոշի կլանող սարքավորումներ, ներդրվում է անթափոն արտադրության տեխնոլոգիան, հսկողություն է սահմանված, որպեսզի բնական միջավայրում առողջության համար վնասակար նյութերի քանակը պահպանվի թույլատրելի սահմաններում։ Բնության և բնական ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում նաև Հայկ ԽՍՍՀ-ում։