«Կուրսկի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Երկրորդ փուլ: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 46.
Կուրսի ճակատամարտի 2-րդ փուլը հակահարձակումը տևեց [[1943]] թ. [[հուլիսի 12]]-ից [[օգոստոսի 23]]-ը։ Դրա համար համեմատաբար հաջող իրավիճակ ստեղծվեց թշնամու խմբավորման օռլովյան շրջանում։ «Կուտուզով» գործողության ստրատեգիական հարձակումները իրականացվում էին Բրանսկյան (հրամանատար՝ Պապով), Կենտրոնական և Արևմտյան (հրամանատար՝ Սակալովսկի) ռազմաճակատի մի մասի միջոցով (հուլիսի 12-ից օգոստոսի 18-ը)։ Հարձակման նպատակը կայանում էր նրանում, որ մասնատեին թշնամական բանակները և մաս-մաս ջախջախեն այն, որը առաջին հերթին պետք է նպաստեր մեր զորքերի չափազանց կենտրոնացվածությանը, իսկ երկրորդը՝ ավելորդ շտապողականությունից, որի հետևանքով խորհրդային բանակները ոչ կարևոր ուղղություններում մատերը սկսում էին ոչ լրիվ պատրաստ վիճակում։ Թշնամու շրջափակմանն ուղղված գործողությունը չհաջողվեց։ Գերմանացիները զբաղեցրել էին ճկուն պաշտպանական տակտիկա՝ մինչև մի շրջանը պաշտպանվում էր, մյուսերը զբաղեցնում էին այլ շրջաններ 5-8 կմ հեռավորության վրա։ Թշնամին արդյունավետ օգտագործում էր տանկային բանակների հակահարձակումները, լայնորեն ընդունում էր մանեվրներ ներքին պաշտպանական գծերով։ Ժուկովը իր հուշերում Ստավկային «Կուտուզով» գործողության ընթացքում հիշեցնում է թշնամու բանկի անկարողության մասին։ Ստալինը գտնում էր, որ «մեր խնդիրը քշել գերմանացիներին մեր տարածքից, իսկ շրջապատել նրանց մենք միայն կանենք, երբ նրանք թույլ կլինեն»։ Քաղաքական հաշվարկների համաձայն այստեղ հավանաբար խոսում է անհաջողությունների փորձը, որոնք տեղի էին ունեցել [[1942]] թ. նոյեմբերից [[1943]] թ. հունվարը Ստալինգրադում Պաուլյուսի խմբավորման շրջափակման վերացման ժամանակ։ Օգոստոսի 18-ին 3 բանակների զինվորները՝ շրջվելով արևմտյան ուղղությամբ 150 կմ և ջախջախելով թշնամու ահռելի ուժեր՝ չեզոքացրեցին օռլովյան հենակետը։ Արդյունքում իրադրությունը խորհրդա-գերմանական Կենտրոնական ուղղությամբ միանգամից փոխվեց՝ խորհրդային զորքերի համար Բրյանսկյան ուղղությամբ հարձակումը զարգացելու և Արևելյան Բելոռուսիայի տարածք դուրս գալու համար բացվեցին հնարավորություններ։
 
Մի փոքր այլ կերպ էին զարգանում իրադարձությունները կապված Բելգորոդ-Խարկովյան հարձակողական գործողության հետ («Ռումյանցև»)։ Այստեղ պաշտպանողական գործողությունների արդյունքում Վորոնեժի ռազմաճակտի ուժերը մեծ կորուստներ կրեցին, իսկ հակառակորդը անցավ ամուր ամրացված շրջաններ և պատրաստ էր սկսելու հզոր գրոհ։ Գործողության ընդհանուր նպատակը կայանում էր նրանում, որ ամուր ընդհանուր ռազմաճակատային հարվածով մասնատել թշնամու ուժերը, շրջապատել և ջախջախել «Հարավ» բանակային խմբավորումը։ Գործողությունը իրականացնում էին օգոստոսի 3-23-ը Վարոնեժյան և Ստեպյան բանակների զորքերը միջոցով։ Նրանց գործողությունները կոորդինացնում էր Ժուկովը։ Արդյունքում 3-11-ի շրջանում հակառակորդի Խարկովյան խմբավորումը 3 անգամ շրջապատվեց։ Սակայն գերմանացիները խելացի գործողությունների արդյունքում ներքին խմբավորման ուժերը ավելի քան 10 դիվիզիա (շուրջ 600 տանկ) կենտրոնացրեցին Ախտիրկա և Բոգոդուխովա շրջաններում և հասցրեցին հակահարված։ Ծավալվեցին դաժան մարտեր լայնարձակ Խարկով քաղաքի արևմտյան մասում։ [[Օգոստոսի 20]]-ին խորհրդային հրամանատարությունը, տանելով մեծ օգնություն, անցավ հարձակման և [[օգոստոսի 23]]-ին գիշերային հարձակման արդյունքում [[Խարկով]]ը ազատագրվեց։ Երկու բանակների զինվորները 150 կմ շարժվեցին խորք և ջախջախեցին թշնամու ամուր խմբավորումը՝ ստեղծելով պայմաններ Աջափնյա Ուկրաինայի ազատագրման և Դնեպր դուրս գալու համար։ Կուրսկի ճակատամարտը շարունակվեց 50 օր 400-550 կմ ճակատով։ Երկու կողմերից նրանում մասնակցում էին ահռելի ուժեր՝ շուրջ 300 դիվիզիա (ավելի քան 4 մլնմիլիոն մարդ)։ Արդյունքում ընդհատվեց Գերմանիայի վերջին փորձը իրականացնելու ստրատեգիական մեծ գործողություններ Արևելյան ռազմաճակատում։ Սակայն թշնամին կորցրեց 30 հատուկ դիվիզիաներ, այդ թվում 7 տանկային։ Գերմանական զորքերի ոգին ընկավ, [[Ստալինգրադ]]ի ռևանշը վերցնել չհաջողվեց։ Իսկ դա նշանակում էր, որ պատերազմի լավ ընթացքը [[ԽՍՀՄ]]-ի հետ չկատարվեց։
 
== Կորուստներ ==