«Տրամաբանական գործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տրամաբանական գործողություն''' ԹՀՄ–ի, երկուական կոդերի հետ բոլոր կարգանիշներով կատարվող գործող...»:
(Տարբերություն չկա)

17:28, 19 Մայիսի 2015-ի տարբերակ

Տրամաբանական գործողություն ԹՀՄ–ի, երկուական կոդերի հետ բոլոր կարգանիշներով կատարվող գործողություն, որն իրականացվում է ասույթների տրամաբանության կանոններով։ Հիմնական և առավել տարածված տրամաբանական գործողություններն են․ ժխտում, բազմապատկում (կոնյունկցիա), գումարում (դիսյունկցիա), համարժեքություն։ Այդ Տրամաբանական գործողությունները բավական հեշտությամբ իրականացվում են տրամաբանական տարրերի միջոցով, իսկ ցանկացած բարդ տրամաբանական գործողություն կարելի է ի վերջո հանգեցնել երեք (ժխտում, բազմապատկում, բաժանում) տրամաբանական գործողությունների։ Հաճախ տրամաբանական գործողություն են համարում նաև կոդերի տեղաշարժը, թվի նշանի և այլ գործողություններ։ Ունիվերսալ հաշվողական մեքենաներում Տրամաբանական գործողությունները հնարավորություն են տալիս իրականացնել տվյալների վերակոդավորում և խմբագրում, ծրագրի կատարման ընթացքի կառավարման համար ինֆորմացիայի փնտրում՝ արդյունքների հետագա վերլուծությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։