«Վիգեն Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Վիգեն Վլադիմիրի Քոչարյան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:
== Կրթություն ==
1988 - 1993 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1993 - 1996 թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում որպես ասպիրանտ, 1999 թ. մասնակցել է Կալիֆորնիայի համալսարանի, Բերկլիի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին, 2001 թ. եղելուսանել է Քեմբրիջի համալսարանում որպես հետազոտող:
== Մասնագիտական փորձ ==
2008 թ-ից մինչև օրս Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության փոխնախագահն է,2006 թ-ից մինչև օրս Երևանի պետական համալսարանի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչն է, 1997 - 2008 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն, 2004 - 2008 թթ. եղել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային Կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամ, 2001 թ-ից մինչև օրս Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի Խորհուրդ) անդամ է,
1999 - 2002 թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ: 2015 թվականին նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ: