«Հղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հղում''' — գրառում է, որը նույնականացնում է փասաթուղթը կամ նրա մի մասը: Օգտագործվում է փաստաթուղթը այլ փաստաթղթերի կամ նրանց մի մասի հետ կապելու համար: Ավելի լայն նույնականացում կիրառվում է [[գրադարան|գրադարանային]] գործում [[Գրադարանային տեսակավորում|մատենագիտական գրառումների]] տեսքով:
 
Օգտագործվում են նաև '''ներքին հղում''' (հղվում է նույն փաստաթղթի մեկ այլ մասի վրա) և '''արտաքին հղում''' (հղվում է մեկ այլ փաստաթղթի) եզրույթները:
 
Հղումները՝ որպես հավաստի տեղեկույթը ցուցադրելու սկզբնաղբյուր, հավասարապես գոյություն ունեն և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքում այն ժամանակներից, երբ ի հայտ եկան հենց այդ նույն տեղեկույթի փոխանցման միջոցները: Հղումների առաձնահատկությունը նրանց համառոտությունն է. անհրաժեշտ չէ մեջբերել տեքստի որևէ հատված (մեջբերում), բավական է նշել միայն սկզբնաղբյուրը:
 
== Գրականության մեջ ==
Տող 10.
Սովորական գրքերի համար գոյություն ունեն հղումներ անելու մի քանի այլ տեսակներ, որոնցից մեկը, օրինակ, այսպես է. ''Հեղինակի անունը, գրքի անվանումը, քաղաքը, հրատարակման տարեթիվը, մեջբերվող էջ(երը):''
 
Հղումների համակարգն առավելագույն զարգացման հասել է գրքային այնպիսի ոլորտներում, ինչպիսին են [[բառարան]]ներն ու [[հանրագիտարան]]ները: Այսպես, [[Հայկական սովետական հանրագիտարան]]ի ([[1974]]-[[1987]] թվականներ) առաջին հատորի նախաբանում գրված է. ''«Եթե հոդվածի անվանումից (որ շարված է թավ տառերով) հետո, ստորակետների կամ փակագծերի մեջ, ցրիվ շարվածքով տրվում է ուրիշ բառ կամ մի քանի բառեր, ապա նշանակում է, որ առաջին՝ հիմնական տերմինի կամ անվանման հետ մեկտեղ գոյություն ունի նույնպես գործածական կամ առաջինի հոմանիշ հանդիսացող մեկ կամ մի քանի անվանում'': Այսպիսով, որոնումը դյուրին դարձնելու նպատակով հիմնականում հղումները տրվում են հիմնական տեքստից տարբերվող [[տառատեսակ|տառատեսակով]]:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հղումներ» էջից