«Գրիգոր Մլիճեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հայ գրիչներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 22.
 
== Կենսագրություն ==
Գրիգոր Մլիճեցին գործել է նաև Մլիճի և Հռոմկլայի գրչատներում: Նրա արվեստագետ ավագ ընկերներից ճանաչված են Կոստանդինն ու Վարղանը։ Երեքով 1173 թվականին նկարազարդել են «Տիգրանակերտի Ավետարանը» (ձեռագրի տեղն անհայտ է)։ 1173-1215 թվականներին նկարազարդել է հինգ ձեռագիր:
 
===«Մատեան ողբերգութեան» ===
Պատմական ու գեղարվեստական մեծ արժեք ունեն [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատեան ողբերգութեան» մագաղաթե ձեռագրի ([[Մատենադարան]], ձեռագիր № 1568) խորանազարդերի, գլխատառերի, հյուսվածքւսվոր լուսանցազարդերի, Նարեկացու չորս դիմանկարի նուրբ վարպետությամբ կատարված ձևավորումները:
Գրիգոր Մլիճեցին իր ժամանակին ճանաչված է եղել որպես «մեծահռչակ», «գովյալ» նկարիչ։ Պատմական ու գեղարվեստական մեծ արժեք ունեն [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատեան ողբերգութեան» մագաղաթե ձեռագրի ([[Մատենադարան]], ձեռագիր № 1568) խորանազարդերի, գլխատառերի, հյուսվածքավոր լուսանցազարդերի, Նարեկացու չորս դիմանկարի նուրբ վարպետությամբ կատարված ձևավորումները: Այն պատվիրել է Ներսես Լամբրոնացին 1173 թվականին: Մագաղաթյա այս մատյանում մեծ նրբությամբ ու ճաշակով են կատարված խորանազարդերը, անվանաթերթ կիսախորաններն ու գլխազարդերը։ Ուշագրավ են գլխատառերը, որոնք խաչքարերի զարդաքանդակային մոտիվներ են։ Վարպետորեն են արված հյուսվածքավոր լուսանցազարդերը։ Ձեռագիրն առանձնապես արժեքավոր է Գրիգոր Նարեկացու դիմանկարների շարքով։ Նկարիչը չորս պատկերներով ցանկացել է ստեղծել Նարեկացու մի քանի բնորոշ կողմերը՝ փիլիսոփա, հսկող (աղոթող), ճգնավոր՝ միաժամանակ դրանց մեջ ընդգծելով նրա բանաստեղծական կերպարը։
 
===«Սկևռայի Ավետարանը» ===
Գրիգոր Մլիճեցու գեղագրած (բոլորգիր [[երկաթագիր]]) և նկարազարդած «Սկևռայի Ավետարանը» (1197, «Լվովի Ավետարան», մինչև 1830-ը՝ [[Լվով]]ում) գերմանացի բյուզանդագետ Գ. Պրինցիգը 1993 թվականին հայտնաբերել է լեհական Գնիեզնո քաղաքի արքեպիսկոպոսարանում (գունապատճենը [[Հայաստանի Ազգային գրադարան|Հայաստանի ազգային գրադարան]]ում): 1997թվականին այն ցուցադրվել է [[Մետրոպոլիտեն թանգարան]]ում ([[Նյու Յորք]]):
 
Գրիգոր Մլիճեցու արվեստը դարձել է XIII դ. Կիլիկյան մանրանկարչության զարգացման հիմքերից<ref>[http://www.anunner.com/name/biography/%D4%B3%D5%90%D4%BB%D4%B3%D5%88%D5%90_%D5%84%D4%BC%D4%BB%D5%83%D4%B5%D5%91%D4%BB Գրիգոր Մլիճեցու մասին anunner.com կայքում]</ref>:
 
Մահացել է ծերության հասակում՝ անավարտ թողնելով վերջին Ավետարանի (1215, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք, ձեռ․ JSP 546) նկարազարդումը։
 
== Գրականություն ==
*Ազարյան Լ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII—XIII դդ․, Ե․, 1964։ Ա․
 
== Տես նաև ==
Տող 35 ⟶ 42՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ մանրանկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ գրիչներ]]