«Հոգեթերապիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
=== Էքզիստենցիալ հոգեթերապիա ===
::[[Էքզիստենցիալ|Հոգեթերապիա]] հոգեթերապիայի նպատակն է օգնել մարդուն վերագտնել իր կյանքի իմաստը, բացահայտել նրանում թաքնված այն հնարավորությունները, որոնք կօգնեն նրան հետագայում կյանքի ավելի ճիշտ կառուցման հարցում:
[[Էքզիստենցիալ]]
Էքզիստենցիալ հոգեթերապիայի նպատակն է օգնել մարդուն վերագտնել իր կյանքի իմաստը, բացահայտել նրանում թաքնված այն հնարավորությունները, որոնք կօգնեն նրան հետագայում կյանքի ավելի ճիշտ կառուցման հարցում:
Էքզիստենցիալիստների կարծիքով մարդ կարող է հասկանալ իր կյանքի իմաստն ու նշանակությունը միայն այն դեպքում, երբ դուրս գա սեփական «Ես» - ի սահմաններից և սեփական անձի վրա անընդհատ կենտրոնանալու փոխարեն ակտիվորեն համագործակցի այլ մարդկանց հետ` ձգտելով միշտ օգնել նրանց: Եթե մարդ ցանկանում է ապրել ավելի լիարժեք կյանքով և լինել հոգեպես ավելի առողջ, նա պետք է ձգտի հնարավորինս քիչ կենտրոնանալ իր ներքին ապրումների վրա և զբաղվի ակտիվ ու օգտակար որևէ գործունեությամբ:
Ֆրանկլի կարծիքով` մարդու հիմնական ձգտումը կայանում է իր գոյության իմաստը գտնելու և հասկանալու մեջ: Եթե դա նրան չի հաջողվում, ապա մարդ հայտնվում է ֆրուստրացիայի կամ էքզիստենցիալ վակումի մեջ (դատարկության և անիմաստ գոյության զգացում): [[Ֆրանկլը]] կարծում էր, որ մարդը չէ հարցեր առաջադրում կյանքի իմաստի վերաբերյալ, այլ կյանքն է դա առաջադրում մարդուն, և վերջինս ստիպված է պատասխանել նրան ոչ թե խոսքերով, այլ գործերով: Նա հավաստիացնում էր, որ ալկոհոլամոլների 90% -ը և թմրամոլների 100% - ը այդպիսին են դառել իրենց կյանքի իմաստը չգտնելու կամ այն կորցնելու արդյունքում: Մարդիկ նման կախվածությունների մեջ են ընկնում այդ էքզիստենցիալ վակումը <<բավարարվածության պատրանքով>> լցնելու անհրաժեշտությունից դրդված: Այսինքն, կյանքից չստանալով իրական բավարարվածություն` մարդ այն փոխարինում է պատրանքային բավարարվածությամբ: Արդյունքում խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված, իսկ բավարարվածության պատրանքները շարունակվում են այնքան ժամանակ, որքան մարդ գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Եթե նույնիսկ իր կյանքի իմաստը չգտած կամ կորցրած մարդը ալկոհոլամոլ կամ թմրամոլ չի դառնում, ապա, միևնույն է, նա ունենում է մի շարք հոգեբանական խնդիրներ, սկսում է փնտրել կարճաժամկետ հաճույք պատճառող զբաղմունքներ`այդպես փորձելով ազատվել սեփական գոյության անիմաստության զգացումից: Ընդ որում, տեղի է ունենում պարադոքսալ պրոցես` ռեֆլեքսիա, ուշադրության կենտրոնացում սեփական անձի վրա երջանկություն գտնելու հույսով, սակայն իրականում դա ավելի ու ավելի է նրան հեռացնում դեպի երջանկություն տանող ճանապարհից: