«Հոգեթերապիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Էքզիստենցիալ հոգեթերապիայի նպատակն է օգնել մարդուն վերագտնել իր կյանքի իմաստը, բացահայտել նրանում թաքնված այն հնարավորությունները, որոնք կօգնեն նրան հետագայում կյանքի ավելի ճիշտ կառուցման հարցում:
Էքզիստենցիալիստների կարծիքով մարդ կարող է հասկանալ իր կյանքի իմաստն ու նշանակությունը միայն այն դեպքում, երբ դուրս գա սեփական «Ես» - ի սահմաններից և սեփական անձի վրա անընդհատ կենտրոնանալու փոխարեն ակտիվորեն համագործակցի այլ մարդկանց հետ` ձգտելով միշտ օգնել նրանց: Եթե մարդ ցանկանում է ապրել ավելի լիարժեք կյանքով և լինել հոգեպես ավելի առողջ, նա պետք է ձգտի հնարավորինս քիչ կենտրոնանալ իր ներքին ապրումների վրա և զբաղվի ակտիվ ու օգտակար որևէ գործունեությամբ:
Ֆրանկլի կարծիքով` մարդու հիմնական ձգտումը կայանում է իր գոյության իմաստը գտնելու և հասկանալու մեջ: Եթե դա նրան չի հաջողվում, ապա մարդ հայտնվում է ֆրուստրացիայի կամ էքզիստենցիալ վակումի մեջ (դատարկության և անիմաստ գոյության զգացում): {{ [[Ֆրանկլը}}]] կարծում էր, որ մարդը չէ հարցեր առաջադրում կյանքի իմաստի վերաբերյալ, այլ կյանքն է դա առաջադրում մարդուն, և վերջինս ստիպված է պատասխանել նրան ոչ թե խոսքերով, այլ գործերով: Նա հավաստիացնում էր, որ ալկոհոլամոլների 90% -ը և թմրամոլների 100% - ը այդպիսին են դառել իրենց կյանքի իմաստը չգտնելու կամ այն կորցնելու արդյունքում: Մարդիկ նման կախվածությունների մեջ են ընկնում այդ էքզիստենցիալ վակումը <<բավարարվածության պատրանքով>> լցնելու անհրաժեշտությունից դրդված: Այսինքն, կյանքից չստանալով իրական բավարարվածություն` մարդ այն փոխարինում է պատրանքային բավարարվածությամբ: Արդյունքում խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված, իսկ բավարարվածության պատրանքները շարունակվում են այնքան ժամանակ, որքան մարդ գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Եթե նույնիսկ իր կյանքի իմաստը չգտած կամ կորցրած մարդը ալկոհոլամոլ կամ թմրամոլ չի դառնում, ապա, միևնույն է, նա ունենում է մի շարք հոգեբանական խնդիրներ, սկսում է փնտրել կարճաժամկետ հաճույք պատճառող զբաղմունքներ`այդպես փորձելով ազատվել սեփական գոյության անիմաստության զգացումից: Ընդ որում, տեղի է ունենում պարադոքսալ պրոցես` ռեֆլեքսիա, ուշադրության կենտրոնացում սեփական անձի վրա երջանկություն գտնելու հույսով, սակայն իրականում դա ավելի ու ավելի է նրան հեռացնում դեպի երջանկություն տանող ճանապարհից:
Էքզիստենցիալ հոգեթերապիայի կողմնակիցները պնդում են, որ գոյության իմաստի ձեռքբերումը հասանելի է յուրաքանչյուր նորմալ մարդու` անկախ սեռից, տարիքից, ինտելեկտից, բնավորությունից, սոցիալական կարգավիճակից, կրոնակական և իդեոլոգիական համոզմունքներից: Ընդ որում, նրանք նշում են, որ դա անհնար է մարդուն սովորեցնել, քանի որ գոյության իմաստը միշտ անհատական բնույթ է կրում և յուրաքանչյուր մարդ ինքնուրույն պետք է գտնի կամ հասկանա այն` չխուսափելով իր կյանքի իմաստավորման համար պատասխանատվության ստանձնումից: Էքզիստենցիալ հոգեթերապիան մարդկանց օգնում է հասկանալ իրենց կյանքի իմաստը, ձեռք բերել ներքին ազատություն, պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար, զգալ սեփական անձի անկրկնելիությունը, սովորել համագործակցել այլ մարդկանց հետ` չկորցնելով սեփական անկախությունը: Այն նաև մարդկանց օգնում է պատասխաններ գտնել կյանքի և մահվան հետ կապված հարցերի վերաբերյալ, ընդունել իրենց մնացյալ կյանքը, հաղթահարել մահվան վախը, վերագտնել սեփական գոյության իմաստը և հասկանալ, որ կյանքն իրականում չափազանց լավն է այն անիմաստ համարելու համար: