«Հոգեթերապիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 42.
[[Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա]]ն (Cognitive Conceptual Therapy) յուրահատուկ հոգեթերապևտիկ մոտեցում է, որը զարգացվում է կոգնիտիվ և վարքային թերապիաների, մասնավորապես [[Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա|ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիայի]], [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], կոգնիտիվ լեզվաբանության և [[Նեյրոգիտություն|նեյրոգիտության]] կիզակետում։ Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի տեսամեթոդաբանական հիմքն են կազմում հունական և հռոմեական ստոիկների աշխատանքները, Պարմենիդես Էլեացու գաղափարները գոյի ճանաչելիության վերաբերյալ, Պրոթագորասի գաղափարները առարկաների հոսունության մասին, հին հունական կիրենաիկների հայացքները ճանաչողության և ընկալման մասին, Ժ.Պ.Սարտրի "հիմնարար նախագիծը", Գ.Բաշլյարի նեոռեալիզմը, Կ.Փոփփերի երեք աշխարհների տեսությունը, Ռ.Ավենարիուսի էմպրիոկրիտիցիզմը և Ջ.Վիկոյի գաղափարները, Վ.Սահակյանի փիլիսոփայական հոգեթերապիան Ջ.Քելլիի անձնային կառույցների տեսությունը, Ա.Ն.Լեոնտևի անձնային իմաստների տեսությունը, Ս.Մոսկովիչիի սոցիալական պատկերացումների մասին տեսությունն ու Շ.Նադիրաշվիլու սոցիալական դիրքորոշման տեսությունը <ref>Бегоян А.Н. Античнофилософские истоки концептуальной психотерапии // Философские вопросы естественных, технических и гуманитарных наук: сборник статей Международной научной конференции: в 5 т. / под ред. Е.В.Дегтярева, Д.А.Теплых. – Магнитогорск: МаГУ, 2009. – Вып. 4. – Т.3. – 155 с.; с. 141-145.</ref> <ref>Бегоян А.Н. [http://www.academia.edu/1362781/_._._2010_._#1 Введение в концептуальную психотерапию] // Психотерапия, №6 (90) 2010г.; стр. 50-54.</ref> <ref>Бегоян А.Н. [http://www.academia.edu/4010545/_._._2013_._Reprint_ Анатомия психотравмы: боль, болезнь и исцеление] // Психотерапия, №5 (125) 2013г.; стр. 59-62.</ref>։ Պատրաստումը և վերապատրաստումը կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի ոլորտում իրականացվում է համապատասխան կարճաժամկետ և երկարաժամկետ թրեյնինգային ծրագրերի միջոցով <ref>[http://hilfmann.com/school/education_and_training_4_arm.html "Իրականության կոգնիտիվ կառուցումը. երեք տեխնիկա կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայից" կարճատև թրեյնինգային ծրագիր]</ref> <ref>[http://hilfmann.com/school/education_and_training_1_arm.html "Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա" երկարաժամկետ թրեյնինգային ծրագիր]</ref>։
 
=== Գեշտալտ- թերապիա ===
[[Գեշտալտ]] թերապիան հոգեբանական պրակտիկայի բավականին հետաքրքիր ու կարևոր ուղղություններից մեկն է: Այն կոչված է ընդլայնելու մարդու գիտակցությունն ու դրա միջոցով հավելելու ներանձնային ամբողջականությունը, կյանքի լեցունությունն ու արտաքին աշխարհի և մադկանց հետ հաղորդակցման կարողությունը:
«Գեշտալտ» նշանակում է ձև, պատկեր: Հոգեբանության մեջ այդ բառի տակ հասկանում են մասերի մենահատուկ կազմավորում, որը հանդես է գալիս մեկ ամբողջության տեսքով: Գեշտալտ - հոգեբանության տեսական բացահայտումները գործնական դաշտ մտցրեց Ֆրից Պերլզը:
Տող 51.
4)գեշտալտ - մանկավարժություն, կազմակերպությունների խորհրդատություն և այլն:
 
Գեշտալտ–թերապիայի գլխավոր նպատակը սեփական մտքերի, ցանկությունների, նպատակների, ինչպես նաև արտաքին աշխարհի հնարավորինս լավ գիտակցումն է:
Փորձերը ցույց են տվել, որ մարդ ենթագիտակցաբար ընտրում է այն, ինչ իրեն հետաքրքիր է: Հետաքրքրության առարկա կարող է հանդիսանալ ցանկացած պատկեր կամ զգացողություն, իսկ մնացած ամեն ինչ ֆոնի է վերածվում:
Գեշտալտ - թերապիան օգնում է մարդկանց սեփական անձի մեջ անընդհատ նոր ռեսուրսներ փնտրել ու գտնել, զգալ շրջապատող աշխարհի և սեփական ներաշխարհի նոր եզրերը: Այդ պատճառով գեշտալտը ոչ թե ուղղակի հոգեթերապևտիկ մեթոդ է, այլ աստիճանաբար փոխակերպվող կենսակերպ:
 
 
=== Տրանզակտ-վերլուծություն ===