«Նիկողայոս Ադոնց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։
[[File:Նիկողայոս Ադոնցի քանդակը.JPG|thumb|Գտնվում է Սիսիանում, Պատմության թանգարանի մոտ]]
1899-1901 թթ Եվրոպայում ([[Մյունխեն]], [[Փարիզ]], [[Լոնդոն]], [[Վենետիկ]]) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903-ին եկել է [[Կովկաս]], [[Թիֆլիս]]ում ուսումնասիրել [[վրացերեն]], աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908 թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915 թ, [[ռուսերեն]]) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916-ին եղել է Էջմիածնում, [[Մուշ]]ում, [[Էրզրում]]ում, 1917-ին հնագետ [[Աշխարհբեկ Քալանթար]]ի հետ մասնակցել [[Վան]]ի երկրորդ հնագիտական արշավախմբին։ 1917 թ ընտրվել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920 թ մեկնել է [[Լոնդոն]], ապա՝ Փարիզ։ 1930-ին հրավիրվել է դասախոսելու [[Բրյուսել]]ի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Ադոնցը մահացել է [[1942]] թ հունվարի 27-ին, Բրյուսելում։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին<ref>Տե՛ս [http://armenianhouse.org/adonts/bio-am.html Նիկողայոս Ադոնց, Կենսագրություն։]</ref>։
 
Ադոնցը թողել է շուրջ 80 [[հայերեն]], ռուսերեն և [[ֆրանսերեն]] լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր։