«Վասակ Ա Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
Բագրատունի [[Գագիկ Ա]] թագավորը 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում [[Բագրատունյաց Հայաստան|Անի-Շիրակի թագավորությանն]] է միացնում [[Վայոց ձոր]]ն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։ Դրանից հետո Սյունիքի թագավորության մեջ են մտնում նախկին Սյունյաց աշխարհի միայն մոտ մեկ երրորդը՝ նրա հարավ- արևելյան մի քանի գավառները։ Այդ ժամանակից սկսած Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին [[Զանգեզուրի լեռներ]]ի հարավային մասը, հարավում [[Արաքս]] գետը, արևելքում՝ [[Աղավնո]] ([[Հագարի]]) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի [[Աղողլան]] վտակի և [[Որոտան]] գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր [[Բաղք]], [[Կապան]], [[Արևիք]], [[Կովսական]] ու [[Հաբանդ]] գավառները՝ ամբողջությամբ, և [[Ծղուկք]] գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են [[11-րդ դար]]ին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։ Սյունիքի թագավորության մեջ կային 43 [[բերդ]], 48 [[վանք]] և 1000-ից ավելի գյուղեր։ Սյունիքի թագավորության մայրաքաղաքը սկզբնական շրջանում [[Շաղատ]] գյուղաքաղաքն էր, իսկ [[10-րդ դար]]ի վերջերից [[Կապան]] քաղաքը։
[[Պատկեր:Bagratid Armenia (in Armenian).jpg|մինի|ձախից|[[Բագրատունյաց Հայաստան]]]]
Սյունիքի առաջին գահակալը` Սմբատ Սահակյանը վախճանվել էր [[998]] թ. և ամփոփվել [[Տաթևի վանք]]ում։ Գահը ժառանգեց որդի '''Վասակը''' ([[998]]-[[1040]]), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան։ Ճանաչել է իրեն հայոց արքա [[Գագիկ Ա]]-ի վասալ, մասնակցել է վերջինիս [[1003]] թ-ի Փառիսոսյան արշավանքին։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը` ԿատրամիդենԿատրանիդեն, ամուսնացած էր [[Գագիկ Ա|Գագիկ Ա Բագրատունի]] թագավորի ([[989]]–[[1020]]) հետ և իր մոր` Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ։
 
Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր` թագուհի ԿատրամիդեիԿատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս [[4-րդ դար|4-րդ դ.]] [[Ներսես Մեծ]]ի կողմից և վերացվել էր [[Անանիա Մոկացի]] կաթողիկոսի կոնդակով [[960]]-ական թթ.։ Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թ. շրջաբերական նամակը` ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին` Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին։ Ի թիվս այլ գավառների` այստեղ մտցված են [[Նախիջևան]]ը, [[Ագուլիս]]ը, [[Ջուղա]]ն, Օրդվատը ([[Օրդուբադ]]ը), [[Երնջակ]]ը, [[Ճահուկ]]ը և այլ բնակավայրեր։
[[Պատկեր:Baghaberd.jpg|մինի|[[Բաղաբերդ]]]]