«Սարգիս Ա Սևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Սարգիս Ա Սևանցի''' (ծ. թ. անհայտ – 1022, ամփոփվել է [[Հոռոմոսի վանք]]ում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019թ թվականին։ Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն։ Ուսանել է Սևանավանքում։ Շողագավանքի, այնուհետև՝ Սևանավանքի վանահայրն էր։ Սարգիս Ա Սևանցուն կաթողիկոս ընտրվելը տեղի է ունեցել Հայոց թագավոր [[Գագիկ Ա]] Բագրատունու հովանավորությամբ։ 992-ին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխում է Անի։ 1006-ին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և [[ԿատրամիդեԿատրանիդե Բ|Կատրանիդե]] թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցի վերահաստատել է Սյունիքի եպիսկոպոսության աթոռի նախկին առանձնաշնորհումները։
 
Մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի Հայաստան հարձակման դեմ պայքարին (X դ. վերջ)՝ քաջալերելով ժողովրդին։ Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ։
Տող 6.
Սարգիս Ա Սևանցին 1019 թվականին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին։
 
=== Արտաքին հղումներ= ==
[[:Պատկեր:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf|«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]]<br />
[http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=332&cat_=6&id_2=165&s=15 Հայոց պատմությունը Սարգիս Սևանցի կաթողիկոսի օրոք]