«Մասնակից:Pedagog2013/Սևագրություն 2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Տիգրան Հարությունի Սարգսյան: (Pedagog2013) == === (հուլիսի 12, 1983, Երևան, Հայաստանի Հանրապետություն), ՀՊՄՀ...»:
(Տարբերություն չկա)

19:32, 16 Մայիսի 2015-ի տարբերակ

Տիգրան Հարությունի Սարգսյան: (Pedagog2013)

(հուլիսի 12, 1983, Երևան, Հայաստանի Հանրապետություն), ՀՊՄՀ մագիստրոս, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ, ժամանակակից մանկավարժ, հասարակական գործիչ։

Տարրական կրթությունն ստացել է ք. Երևանի (ՀՀ) թիվ 109 միջնակարգ, ապա՝ ք. Մինվոդի (ՌԴ) թիվ 111 (1995 - 1997) դպրոցում, այնուհետև՝ վերադարձել և հաջողությամբ ավարտել է (2000թ.) 109 դպրոցը: Նույն տարին ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ կատարել է իր առաջին քայլերը մանկավարժության մեջ: Ոչ այնքան կարիքներից դրդված, որքան ՏՏ ոլորտի նկատմամբ անհամառ հետաքրքրության և նոր գիտելիքների ձեռք բերման նպատակով երիտասարդ Տիգրանը ուսմանը զուգահեռ աշխատում է ՀՏԻ ԳՀԻ-ում, (Մոսկովյան «Ալգորիթմ» Գիտահետազոտական Կենտրոնի Երևանյան մասնաճյուղում, որն այնուհետև դարձավ Երևանի Գիտաարտադրական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ» ՀՄ «Սոյուզ ԷՎՄ կոմպլեկս», որից հետո էլ՝ Գիտակրթական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ»), որպես ինժեներ-ծրագրավորող: Ծանոթանալով համակարգիչներին և հասկանալով վերջիններիս երկրաչափական պրոգրեսսիայով աճող հնարավորությունները՝ նա հասկանում է, որ մոտ ապագայում դրանք դառնալու են մարդկության անբաժան մասնիկն ու, թերևս, զգալի ազդեցություն են ունենալու աճող սերունդների կրթության ու դաստիարակության վրա: Այդ պահին էլ նրա մոտ ծնվում է՝ ուսուցման գործընթացում համակարգիչների ներգրավման միտքը, ինչն էլ՝ անցնելով բազում փորձությունների, ինչպես նաև, ոլորտի որոշ մասնագետների քննադատությունների միջով, մշակվում և հղկվում է՝ վերածվում ՀՈՒԽ նախագծի…