«Աֆրիկյան մոխրագույն թութակ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Տարածվածություն ==
Աֆրիկյան մոխրագույն թութակները տարածված են հիմնականում [[Արևմտյան Աֆրիկա]]յի երկրների ոչ մարդաշատ վայրերում: Նրանք ձգտում են հեռու մնալ մարդկանցից և այդ պատճառով ապրում են հիմնականում անտառների խորքերում: Մեծ թվով Աֆրիկյան մոխրագույն թութակներ կան [[Անգոլա]]յի, [[ԿԺՀ|Կոնգոյի]], [[Գվինեա]]յի, [[Սիեռա Լեոնե]]ի, [[Լիբերիա]]յի, [[Գանա]]յի և [[Կոտ դ'Իվուար]]ի տարածքում:
 
== Կենսակերպ ==
Աֆրիկյան մոխրագույն թութակները վարում են բացառապես ցերեկային կենսակերպ: Առավոտյան սավառնում են երկնքով, իսկ երեկոյան քնում ծառերի ճյուղերի վրա` խմբերով: Առավոտյան` լուսը բացվելուն պես, այս տեսակները թռչում են ուտելիք որոնելու նպատակով: Հիմնականում հանդիպում են արմավենու ծառերի վրա: Ժակոները սնվում են միջատներով, սերմերով, տերևներով և զանազան մրգերով: Նաև համարվում են խխունջների ոչնչացնողը:
 
== Պահպանություն ==
Վերջին տարիներին այս թութակների թիվը աշխարհում կտրուկ նվազել է: Որոշ մարդիկ այս թութակներին որսում են տանը պահելու նպատակով, իսկ շատերն էլ այս թութակներին որսում են այլ երկրի կենդանաբանական այդիներ տանելու նպատակով: Մարդկանց գրավում է այն հանգամանքը որ այս թութակները կարողանում են հեշտությամբ կրկնորինակել մարդկային խոսքի որոշակի բառեր և նույնիսկ երբեմն մի ամբողջական նախադասություն: Այս է պատճառը որ այս տեսակները նախընտրում են ապրել մարդկանցից ավելի հեռու: Կենդանիներին ոչնչացման եզրից զերց պահելու նպատակով Աֆրիկայի երկրներում ընդունվել է օրենքներ, ոորոնց համաձայն արգելվում է տվյալ երկրի տարածքում ապօրինի որսագողությունը: Այս թութակներին կարող են որսալ միայն հատուկ դեպքերում (կենդանաբանական այգիներ տանելու նպատակով) և այն էլ սահմանափակ թվով:
 
== Պատկերասրահ ==
* Остапенко В. А. Птицы в вашем доме: Справочное пособие. — М.: Арнадия, 1996. — ISBN 5-88666-011-9
* [http://www.books.ru/shop/books/78364 Энциклопедия декоративных и экзотических птиц]/ Авт-сост. А. П. Умельцев. — М.: Локид-Пресс, 2002. — 368 с. — ISBN 5-320-00436-2
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
40 328

edits