«Ֆ-1 (նռնակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «alt=Ֆ-1 հակահետևակային նռնակը|thumb Ֆ-1— ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ: Օգտագործ...»:
(Տարբերություն չկա)

04:17, 16 Մայիսի 2015-ի տարբերակ

Ֆ-1— ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ: Օգտագործվում է պաշպանողական մարտում կենդանի ուժը վերացնելու համար: Խոցում է պայթյունից առաջացած բեկորներով: Ժողովրդի մեջ ծանոթ է որպես ՝ «Լիմոնկա» (ռուս. лимонка), քանի որ իր արտաքին տեսքով շատ նման է կիտրոնի: Շրջանառության մեջ է մտել 1927 թվականին:

Ֆ-1 հակահետևակային նռնակը

Ստեղծման պատմություն

Ֆ-1 նռնակը ստեղծվել է ՌԽՖՍՀ-ում: Այն ստեղծվել է Ֆրանսիական 1915 թվականի F-1 նռնակների հիման վար, որից էլ ստացել է իր անունը: Նռնակի մշակումը սկսվել է 1925 թվականից: 1927-ին այն թողարկվեց և մտավ զինված ուժեր: Նռնակի իրանը ֆրանսիական տարբերակի ավելի կատարելագործված տարբերակն էր, իսկ որպես բռնկիչ օգտագործվում էր Կովեշնիկովի բռնկիչը (ռուս. запал системы Ф. В. Ковешникова): Հետագայում նռնակի իրանը կատարելագործվեց: 1942 թվականին բռնկիչը փոխարինվեց УЗРГ բռնկիչով:

Տեխնիկական պարամետրերը

Ֆ-1 նռնակի տեխ. պարամետրերն են ՝

Զանգված

(բռնկիչով)

Նետման հեռավորությունը Խոցման շառավիղը Ժամանակը մինչ պայթյունը Բեկորների քանակը
600 գ 50 - 60 մ 5 - 200 մ 3,2 - 4,2 վ (կախված բռնկիչի պատրույգից) մինչև 300 հատ

Նռնակը այնքան հաջողակ է, որ մինչ այժմ գտնվում է կիրառության մեջ և իր ստեղծման պահից չնչին փոփոխությունների է ենթարկվել:

Կառուցվածքը

Ինչպես նռնակների մեծամասնությունը Ֆ-1 նռնակը կազմված է 3 մասից ՝

  • Բռնկիչ: Ժամանակակից Ֆ-1 նռնակների վրա օգտագործվում են УЗРГ կամ УЗРГМ բռնկիչները, որոնք կարող են նաև օգտագործվել ՌԴԳ-5 և ՌԴ-42 ձեռքի նռնակվերի վրա:
  • Պայթուցիկ նյութ: Ֆ-1 նռնակներում օգտագործվում է 60 գ տրոտիլ:
  • Մետաղյա իրան: Պատրասվում է ձուլման ճանապարհով ՝ թուջից: