«Ծավալային ռեզոնատոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ծավալային ռեզոնատոր''', գերբարձր հաճախականության տատանողական համակարգ։ Ծավալային ռեզոնատոր [[դիէլեկտրիկ]]ով (մեծ մասամբ՝ [[օդ]]) լցված [[ծավալ]] է, որը սահմանափակված է հաղորդիչ մակերևույթով կամ էլեկտրական և մագնիսական այլ հատկություններ ունեցող տարածությամբ։ Առավել տարածված են պարզագույն ձև ունեցող ([[գլան]], [[ուղղանկյուն զուգահեռանիստ]], [[գունդ]]) սնամեջ ծավալային ռեզոնատորները։
[[File:CC33.jpg|thumb|Ռեզոնատոր]]
 
[[File:BB22.JPG|thumb|Ռեզոնատոր]]
== Ռեզոնատորի էլեկտրամագնիսական էներգիան ==
Ծավալային ռեզոնատորում [[էլեկտրամագնիսական էներգիա]]յի կուտակումը կարելի է բացատրել հետևյալ օրինակով։ Եթե երկու անդրադարձնող զուգահեռ [[հարթություն]]ների միջև որևէ եղանակով առաջանում է հարթություններին ուղղահայաց տարածվող հարթ ալիք, ապա, հասնելով հարթություններից որևէ մեկին, այն լրիվ անդրադառնում է։ Երկու հարթություններից բազմակի անդրադարձումներն առաջացնում են հակառակ ուղղություններով տարածվող և մեկը մյուսին [[ալիքների ինտերֆերենցիա|ինտերֆերենցող ալիքներ]]։ Եթե հարթությունների միջև հեռավորությունը՝ <math>L =\frac{nl}{2}</math>, (λ-ն ալիքի երկարությունն է, ո-ը՝ ամբողջ թիվ), ապա ալիքների ինտերֆերենցիան առաջացնում է [[կանգուն ալիք]], որի ամպլիտուդը խիստ աճում է, և երկու հարթությունների միջև կուտակվում է էլեկտրամագնիսական էներգիա։
Տող 7 ⟶ 9՝
 
== Գլանաձև ծավալային ռեզոնատոր ==
 
Առավել տարածված գլանաձև ծավալային ռեզոնատորներում տատանումների տիպերը բնորոշվում են 3 ինդեքսով՝ m, ո, p, որոնք համապատասխանում են էլեկտրական կամ [[մագնիսական դաշտ]]ի կիսալիքների թվին։ Այդ կիսալիքները բաշխվում են ռեզոնատորի [[տրամագիծ|տրամագծով]], [[շրջանագիծ|շրջանագծով]] և երկարությամբ (օրինակ` <math>E_{mnp}</math> կամ <math>H_{mnp}</math>)։ Տատանման տիպը (E կամ H) և ինդեքսները որոշում են էլեկտրական և մագնիսական դաշտերի կառուցվածքը ծավալային ռեզոնատորում։
 
== Մետաղե ծավալային ռեզոնատոր ==
[[File:MM55.JPG|thumb|Ռեզոնատոր]]
 
[[File:AA66.JPG|thumb|Ռեզոնատոր]]
Մետաղե սնամեջ ծավալային ռեզոնատորները սովորաբար պատրաստում են բարձր էլեկտրահաղորդականության [[մետաղ]]ներից ([[Ag]], [[Cu]] և դրանց համաձուլվածքները) կամ խոռոչը ներսից պատում են Ag-ի կամ [[Au]]-ի շերտով։ Որոշակի հաճախականության համար ծավալային ռեզոնատորները կարգավորում են ծավալը փոփոխելով։