«Արիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 62 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(տեղեկաքարտ)
{{Անձ}}
| բնագիր ԱԱՀ = {{lang-lat|Lucius Flavius Arrianus}}, {{lang-gr|Αρρτανός}}
}}
 
'''Լուցիոս Փլաբիոս Արիանոս''' ({{lang-lat|Lucius Flavius Arrianus}}, {{lang-gr|Αρρτανός}}, շուրջ [[95]]-[[180]] թվականներթթ.), [[Հին Հունաստան|հին հույն]] [[պատմիչ]] և [[աշխարհագրություն|աշխարհագիր]], զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ [[Հռոմեական կայսրություն]]ում։ Ծնվել է [[Բունիաթիա]]յի [[Նիկոմեդիա]] քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա [[Եպիկտետոս]]ին։ [[Հռոմ]]ում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, [[հյուպատոս]], [[արքոնտ]], [[131]]-[[137]] թվականներին՝թթ.՝ [[Կապադովկիա]]յի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։
 
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր ՄակեդոնացՄակեդոնացու]]ու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև [[Աքեմենյան]]ների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։
 
«Հուշեր Եպիկտետոսի մասին» փիլիսոփայական երկը լավագույն աղբյուր է ստոիկների ուսմունքի մասին։ Արիանոսի «Հնդկաստան», «Շրջագայություն Եվքսինյան Պոնտոսում», «Նեարքոսի արշավանքների նկարագրությունը» աշխատություններն ունեն տեղագրական, աշխարհագրական բնույթ։ «Գործերը Ալեքսանդրից հետո» երկում Արիանոսը ներկայացրել է դիադոքոսների պատմությունը, որից պահպանվել են պատառիկներ։ Մեզ հասել են նրա «Պարթևաստանի պատմությունը», «Ալանների պատմությունը», «Բութանիայի պատմությունը» և այլ աշխատությունների միայն վերնագրերը։ Կյանքի վերջին տարիներին նվիրվել է քրմության։
170 078

edits