«Քոմփթոնի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Քոմփթոնի էֆեկտ,էլեկտրամագնիսական ալիքի երկարության մեծացումը՝ ազատ կամ թույլ կապված լիցքավորվ...»:
 
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
Քոմփթոնի էֆեկտ,էլեկտրամագնիսական ալիքի երկարության մեծացումը՝ ազատ կամ թույլ կապված լիցքավորված մասնիկից,օրինակ,էլեկտրոնից ցրվելիս:Հայտնագործել է Ա.Քոմփթոնը 1922 թվականին,իսկ առաջին տեսությունը՝քվանտային պատկերացումների հիման վրա,միմյանցից անկախ մշակել են Ա.Քոմփթոնը և Պ.Դեբայը:Քվանտային տեսության համաձայն,էլեկտրամագնիսական ալիքների ցրումը լիցքավորված մասնիկներից դիտարկվում է որպես մասնիկների և էլեկտրամագնիսական դաշտի քվանտների ֆոտոնների առաձգական բախման արդյունք:Ֆոտոնի էներգիան հավասար է հʋ-ի,որտեղ հ-ը Պլանկի հաստատունն է,
ʋ-ն՝ էլեկտրամագնիսական ալիքի հաճախականությունը:Ֆոտոնի և էլեկտրոնի բախման ժամանակ էներգիայի մի մասը փոխանցվում է էլեկտրոնին,իսկ ֆոտոնը,որի էներգիան ավելի փոքր է,շարժվում է այլ ուղղությամբ:Քանի որ նվազ էներգիայով ֆոտոնին համապատասխանում է փոքր հաճախականություն,ապա ցրված լույսի ալիքի երկարությունն ավելի մեծ է,քան ընկնող լույսինը:Ցրման ժամանակ ալիքի երկարության փոփոխությունը կախված չէ ընկնող լույսի հաճախականությունից:Քոմփթոնի էֆեկտի հայտնագործումը լույսի քվանտային տեսության առաջին փորձնական ապացույցներից էր: Եթե այն էլեկտրոնները,որոնցից առաձգականորեն ցրվում է էլեկտրամագնիսական ճառագայթումը,ռելյատիվիստական են,ապա ֆոտոնների էներգիան կաճի էլեկտրոնների էներգիայի հաշվին,այսինքն՝ցրվելիս ալիքի երկարությունը կփոքրանա:Այս երևույթը կոչվում է հակադարձ Քոմփթոնի էֆեկտ:Այն հաճախ օգտագործում են տիեզերական աղբյուրների ռենտգենյան ճառագայթման մեխանիզմը բացատրելիս և այլ դեպքերում: