«Անտենա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 52 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Անտենա'''(<լատ.antena-առագաստակալ),ռադիոալիքների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարք:Հաղորդիչ...»:)
 
'''Անտենա'''(<լատ.antena-առագաստակալ),ռադիոալիքների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարք:Հաղորդիչ անտենան բարձր հաճախականության տատանումները փոխակերպում է նույն հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների և դրանք ճառագայթում տարածության մեջ,իսկ ընդունիչ անտենան կատարում է հակառակ ֆունկցիան՝ արտաքին միջավայրից իր վրա ընկնող էլեկտրամագնիսական դաշտի էներգիան փոխակերպում է նույն հաճախականության հոսանքների:Միևնույն անտենան կարելի է օգտագործել և՛ իբրև հաղորդիչ,և՛ իբրև ընդունիչ,ընդ որում,երկու դեպքում էլ նրա հիմնական բնութագրերը մնում են անփոփոխ:Անտենան ռադիոալիքները ճառագայթում (ընդունում) է որոշակի օրենքով,մի դեպքում՝ բոլոր ուղղություններով հավասարաչափ (ռադիո և հեռուստատեսային հաղորդում),այլ դեպքում՝ ուղղված ձևով,որոշակի մարմնային սահմաններում (ռադիոլոկացիա,ռադիոաստղագիտություն,տիեզերական կապ):Անտենաի հիմնական բնութագրերից մեկը ուղղվածության դիագրամն է,որ բնութագրում է նրա ուղղված գործողությունը և արտահայտում ճառագայթվող դաշտի հզորության կախումը ուղղությունից:Որևէ հարթության մեջ ուղղվածության դիագրամն ունի ծաղկաթերթիկների (գլխավոր և կողային) տեսք:Ճառագայթվող հզորության հիմնական մասը պարունակվում է գլխավոր թերթիկում:Դիագրամի լայնությունը բնութագրվում է վերջինի լայնությամբ,որը որոշվում է կես հզորության մակարդակներին համապատասխանող ուղղություններով կազմված θ անկյունով, θ=λ/l ռադ,որտեղ λ-ն ալիքի երկարությունն է,l-ը՝ անտենայի գծային չափերը:Զանազան անտենաների ուղղվածությունը համեմատելու համար մտցվում է ուղղված գործողության գործակից (D) պարամետրը,որը ցույց է տալիս,թե միևնույն հզորության ճառագայթման դեպքում ուղղված անտենայի ճառագայթած դաշտի հզորությունը տարածության տվյալ կետում քանի անգամ է գերազանցում էտալոնային չուղղված անտենայի ճառագայթած դաշտի հզորությանը նույն կետում: Անտենան բնութագրվում է նաև արդյունավետ մակերեսով (A արդ.),որով անտենան կտրում է հարթ ալիքների ճակատը:Իդեալական անտենաների համար այն հավասար է երկրաչափականին (A երկ.),իրականում՝ A արդ.=kA երկ.,որտեղ k<1 և կոչվում է անտենայի մակերեսի օգտագործման գործակից: D=4πAարդ./λ անտենաների հաշվարկման հիմնական բանաձևն է: Անտենաների էական բնութագրերից է նաև նրա ճառագայթած դաշտի բևեռացումը ([[Ռադիոալիքների բևեռացում]]):Միևնույն անտենան տարբեր դիրքերում կարող է ճառագայթել համապատասխան ուղղության բևեռացման դաշտեր:Բարձր հաճախականության հոսանքներով գրգռվող ուղղաձիգ և հորիզոնական հազորդալարերը ճառագայթում են, համապատասխանաբար,ուղղահայաց և հորիզոնական բևեռացված ալիքներ:Մի հարթության մեջ գտնվող երկու փոխադարձաբար ուղղահայաց հաղորդալարերը, որոնցում հոսանքները փուլերով շեղված են 90°-ով,ճառագայթում են շրջանային կամ էլիպսաձև բևեռացած ալիքներ:Անտենան լավ է ընդունում այնպիսի բևեռացման ռադիոալիքները,որոնք ինքը ճառագայթում է որպես հաղորդիչ անտենա:Օրինակ,հաղորդալարային անտենաների ընդունման ամենալավ պայմանն է,երբ հաղորդիչ և ընդունիչ անտենաների բևեռացման հարթությունները զուգահեռ են,իսկ երբ նրանք ուղղահայաց են,ընդունիչ անտենայում դաշտ չի ինդուկցվում (ընդունում չկա): Անտենայի հաջորդ բնութագիրը հաճախականության ֆունկցիան է՝ նրա ստեղծած դաշտի կախումը հաճախականությունից:Առավելագույն ճառագայթման (ընդունման) համապատասխանող հաճախականությունը կոչվում է ռեզոնանսային:Սովորաբար,անտենան նախատեսվում է ոչ թե մեկ սևեռված հաճախականությամբ,այլ հաճախականությունների որոշ դիապազոնում աշխատելու համար:Այն դիապազոնը,որում անտենայի հիմնական պարամետրերի արժեքները տրված միջակայքի սահմաններից չեն անցնում,կոչվում է աշխատանքային:Երբ աշխատանքային դիապազոնը կազմում է հիմնական (ռեզոնանսային) հաճախականության ավելի քան տասնյակ տոկոսներ,անտենան լայնաշերտ է:
34

edits